пятница, 31 августа 2012 г.

Առողջ Ապրելակերպ

Օգտակար նախաճաշ

Երևի թե ոչ մեկի համար նորություն չէ, որ ամենաօգտակարն առավոտյան ձվածեղն է: Այս պարզ ուտեստի դրական հատկանիշներից է այն, որ դիետիկ սնունդ է, պարունակում է մեծ քանակությամբ պրոտեիններ, միկրոէլեմենտներ, որոնք դրական ազդեցություն են ունենում մարդու մտավոր ունակությունների վրա:Իսկ բրիտանացիները կարծում են, որ գերազանց է առավոտյան մեկ աման ապուրը: Չէ որ մեծ քանակությամբ հեղուկ պարունակող ուտելիքները հագեցնում են օրգանիզմը ու երկար ժամանակով վանում քաղցի զգացումը: Այդ պատճառով էլ, բրիտանացիները խորհուրդ են տալիս` նախաճաշին ապուր ուտել, որը շուտ է հագեցնում, բայցև քիչ կալորիաներ է պարունակում:  
1.Առավոտյան ախորժակը կարելի է բավարարել նաև յոգուրտով (որը նույնպես ցածր կալորիականություն ունի), խորոված կարտոֆիլով կամ էլ ընդեղենով: Իսկ եթե առավոտյան չեք ուզում ապուր ու ձու ուտել, ապա կարող եք վարսակաձավարի շիլա ուտել նուշով ու մեղրով: Բոլոր բաղադրիչները հարուստ են պրոտեինով ու սննդարար նյութերով:
2.Չոր նախաճաշ է համարվում մյուսլին, որը կարելի է կաթով , յոգուրտով ու հատապտուղներով համադրել:
3.Ձվածեղ կամ օմլետ կանաչիով ու բանջարեղենով: Սա հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր սիրում են առավոտյան պինդ ուտել:
4. Կամ կարելի է վարսակաձավարը, յոգուրտը, հատապտուղները միասին հարել բլենդերում, ավելացնել 2 թ.գդալ վուշի ձեթ: 
5.Մրգային աղցան` կիտրոնի հյութով ու յոգուրտով: Ցանկալի է օգտագործել նարինջ, դդում, խնձոր, տանձ ու բանան:
6.Թեփով հաց, հազարի տերև, հավի միս, ոչ յուղոտ պանիր:
7.Կաթնաշոռ ու մրգեր (ցիտրուսային), հատապտուղ և խնձոր:
8. Հնդկաձավար` կաթով, որը բուսական ծագման սպիտակուցի ու օրգանիզմին խիստ անհրաժեշտ միկրոէլեմենտների խտացում է:
9. Ավոկադոյի աղցան. անհրաժեշտ է կտրատել 1-2 պտուղ, ավելացնել խաշած ձու և քերած պանիր:
10. ½ բանանի, 1/3 խնձորի և մեկ ճ.գդալ վարսակաձավարի խառնուրդ. այս նախաճաշը ցանկալի է խառնել մածունով կամ կեֆիրով:

ՔՆԻ 0ԲՍՏՐՈւԿՏԻՎ ԱՊՆՈէ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ

Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր ե կարևորագույն մասն Է։ Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շաւր մեծ Է դարձվում։ Համաճարակաբանական ու կլինիկակաուշադրություն ն միջազգային բազմաթիվ հետազոտություններով վաղուց արդեն փաստվել Է, որ քնի խանգարումն առողջապահական լուրջ խնդիր Է և քնի ժամանակ առաջացող շնչառական կանգը կարող Է դառնալ այնպիսի վտանգավոր վիճակների պատճառ, ինչպիսիք են գլխուղեղի կաթվածը, սրտամկանի ինֆարկտը, հանկարծամահությունը, ճանապարհատրանսպորտային պատահարները, աշխատանքային տրավմատիզմը ե այլն [1, 6, 16]:
Քնի խանգարման հիմնական պատճառներիս, Է քնած ժամանակ շնչառության կանգը, որը կարող Է առաջանալ վերին շնչառական ուղիների օբստրուկցիայի հետնանքով [7]: Վերջինս հայտնի Է քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշ (ՔՕԱՀ) ան– վամբ։ ՔՕԱՀ-ն բավական հաճախ հանդիպող ե կյանքին վտանգ սպառնացող համախտանիշ է, որի մասին ոչ բոլորն են տեղեկացված, չնայած շատերն են տառապում այդ վտանգավոր հիվանդությամբ։ Միջազգային վիճակագրական հետազոտությունների տվյալների համաձայն, ՔՕԱՀ-ով տառապում է 30-նն անց մարդկանց 5-8%-ը։ Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց, շրջանում։ Ըստ համաճարակաբանական մի շարք հետազոտությունների տվյալների, այդ հարաբերակցությունը կազմում է 2:1 [4, 10]: Տարբեր հեղինակների կարծիքով, սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի կաթվածի ե հանկարծամահության դեպքերի 20-40%-ը պայմանավորված է ՔՕԱՀ-ով [1, 2]:
Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (Obstructive sleep apnea/ hypopnea syndrome - OSAHS) մի վիճակ է, որին բնորոշ է քնի ընթաց-
քում շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող՜ վերին շնչառական ուղիների լրիվ (ապնոէ) կամ մասնակի (հիպոպնոէ) օբստրուկցիան։ Այն տնում է 10 վայրկյանից ոչ պակաս (սովորաբար 10-30 վրկ) ե 1 ժամվա ընթացքում կրկնվում ավելի քան 5 անգամ [12, 16]:
Ինչպես արդեն նշել ենք, օբստրուկտիվ ապնոէն առաջանում է վերին շնչառական ուղիների անցանելիության խանգարման հետևանքով, որի պատճառ կարող են դառնալ ինչպես քթով դժվար շնչելը, այնպես էլ քմային նշիկների և քիթըմպանային նշիկի հիպերտրոֆիան, փափուկ քիմքի և լեզվակի կախվածությունը, լեզվարմատի մեծացումը ու հիպոֆա– րինգեալ փափուկ հյուսվածքների հաստացումը և այլն [3, 9]:
ՔՕԱՀ-ի կլինիկական դրսևորման առավել հաճախ հանդիպող ախտանիշներն են բարձր խռմփոցը, անհանգիստ, չթարմացնող քունը, ցերեկային քնկոտությունը, առավոտյան գլխացավերը, գիշերային հաճա– խամիզությունը, գրգռվածությունը, ոչ հաճախ հանդիպողները՝ գիշերային հեղձուկի նոպաները, լիբիդոյի նվազումը և սեռական ցանկության թուլացումը, գիշերային առատ քրտնարտադրությունը (գիաֆորեզ), հազը և կերակրափողային ռեֆլյուքսը [6, 7]:
Խռմփոցը ՔՕԱՀ-ի հիմնական ախտանիշն է, որը սովորաբար միշտ նախորդում է այդ համախտանիշի առաջացմանը [3]:
Քնի ժամանակ առաջացող խռմփոցը կարող է դիտվել ինչպես քթով, այնպես էլ բերանով շնչելու ժամանակ։ Խռմփոցի առաջացումը կարելի է բացատրել նրանով, որ քնի խորը փուլում մկանները գտնվում են լիովին թուլացած վիճակում ե օդն անցնելով բերանի խոռոչով ու ըմպանով, վիբրացիայի մեջ է դնում հիպերպլազիայի ենթարկված և թուլացած հյուսվածքներին։


Սոխը լավացնում է հիշողությունը

Ճապոնացի գիտնականներին հաջողվել է սոխի մեջ հայտնաբերել այնպիսի միացություններ, որոնք հեշտությամբ մարսվում են օրգանիզմի կողմից և դրականորեն ազդում մարդու հիշողության վրա:

Մասնագետները հետազոտություններ են անցկացրել, որոնց ընթացքում ուսումնասիրել են սոխի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Բացահայտվել է, որ սոխը նպաստում է դրական էմոցիաների ընկալմանը և հիշողության վերականգմանը: Պատճառը կայանում է նրանում, որ վերոնշյալ միացությունը, հայտնվելով արյան մեջ, երիտասարդացնում է նրա բջիջները և խթանում դրանց աշխատանքը, կարծում են մասնագետները:

Հետազոտողները խորհուրդ են տալիս սոխն օգտագործել մեղրի հետ: Նման սննդակարգը հատկապես առողջարար է մեծահասակներին, ովքեր նախատրամադրված են սկլերոզի:

ՊԵՏՔ Է ՔԻՉ ՈՒՏԵԼ

Գիտությունն ապացուցել է. վայրի կենդանիները չեն գիրանում, բնական բնազդը հուշում է նրանց, թե որքան ուտեն եւ հագեցնեն քաղցն ու էներգիա ստանան: Իսկ մենք ինչո՞ւ չենք կարողանում հսկել մեր ախորժակը:

Ի՞նչն է ստիպում մարդուն ուտել չափից շատ: Եթե չհաշվենք հորմոնային խանգարումներն ու գաստրիտները, որոնց դեպքում մարդը կարող է անընդհատ քաղցի զգացում ունենալ, ապա կարծես թե շատակերության հիմքում հիմնականում մեծ դեր ունեն հոգեբանական մոտիվները: Իհարկե, դա արդարացում չէ, քանի որ մասնագետները համարում են, որ այդ հոգեբանական վիճակները կարելի է վերահսկել: 


Եթե սնունդը ձեր հարմարավետության ու հանգստության գլխավոր աղբյուրն է, ապա չի բացառվում, որ դուք սթրեսների ժամանակ կարող եք շատ ուտել: Բոլորին է հայտնի, որ մարդ նյարդային լարված վիճակի պատճառով 2 օրում կարող է ազատվել 2 կգ քաշից, բայց այն չի կարող օգուտ բերել օրգանիզմին, այլ ճիշտ հակառակը` բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա: Սթրեսի ժամանակ արտադրվող հորմոնը` ադրենալինն, ինչ խոսք, քայքայում է ճարպերը, բայց հենց նույն ադրենալինը քիչ ժամանակ անց կարող է սարսափելի քաղցի զգացում առաջացնել: Իսկ որպես կանոն, ավելի ընդունած սննդի էներգետիկական արժեքը գերազանցում է սթրեսի ժամանակ կորցրածին: Բացի այդ, նման հոգեվիճակների ժամանակ մարդիկ հաճախ են ընդունում հանգստացնող պրեպարատներ ու ալկոհոլ, իսկ թե մեկը, թե մյուսը նպաստում են քաշի ավելացմանը: Մասնագետները խորհուրդ են տալիս նույնիսկ սթրեսներին «գրագետ վերաբերվել», այսինքն`սթրեսի դեմ պայքարել ոչ թե դեղերով, ալկոհոլով ու սնունդով, այլ օրինակ` ընդունել արոմատիզացված լոգանք, հեռախոսով խոսել, դուրս գալ զբոսնելու: Սթրեսի դեմ լավագույն միջոց է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Իսկ եթե սթրեսային վիճակները շատ խորն են, ապա առաջին հերթին պետք է դիմել մասնագետի: 


Պետք չէ երբեք ուտելը համատեղել մի այլ գործընթացի հետ, օրինակ` կարդալ ինչ-որ հետաքրքիր գիրք, թերթ կամ ամսագիր, հեռուստացույցով դիտել հետաքրքիր ֆիլմ, քանի որ այս ամենով ուղեղը ծանրաբեռնված լինելով` մարդը սկսում է չլսել ուղեղից եկող որոշ հրահանգներ, իսկ երբ հասկանում է, որ շատակերությամբ է զբաղվել` արդեն ուշ է լինում: 


Չի կարելի սնվել նաեւ կախվածություն առաջացնող խաղեր խաղալիս, քննությունների պատրաստվելիս, քանի որ, բացի այն, որ չենք լսում օրգանիզմի հրահանգները, այլ նաեւ նյութը յուրացվում է շատ դանդաղ ու անորակ: 


Մի խոսքով, երբ հոգեկանը հսկողություն է իրականացնում մի այլ ավելի կարեւոր գործընթացի վրա, ապա մյուս հրահանգները ձեզ լսելի չեն, իսկ երբ հասկանում եք, որ շատ եք կերել, արդեն ուշ է լինում:

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Շատերը կհամաձայնեն, որ մարմնամարզությունն ամեն մեկի բանը չէ: Ոչ բոլորը կարող են ոտքերի, ձեռքերի ու գլխի այնպիսի շարժումներ անել, որպիսին պահանջվում է մարմնամարզության ժամանակ: Իսկ ահա մատները շարժել կարող են անգամ անկողնային հիվանդները: Պարզվում է` մատներին հաղորդած էլաստիկությունն ու ուժը ամբողջ օրգանիզմին փոխանցում են էներգիա ու եռանդ: Առողջության լավացման զգալի արդյունքի հասնելու համար առաջարկվող վարժությունները խորհուրդ է տրվում կատարել օրվա մեջ 2-3 անգամ, 15 րոպե: Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների պրոֆիլակտիկայի ու սթրեսից հետո առաջացած լարվածությունից թոթափվելու համար կատարում են մատներով համրանք վարժությունը: Դրա համար անհրաժեշտ է կրծքավանդակի մոտ ձեռքի ափերը դեմ-դիմաց, ոչ մեծ հեռավորության վրա պահել ու հետո սկսել մատները հերթականությամբ ծալել` սկսած ճկույթից` միաժամանակ շրջանաձեւ շարժումներ կատարելով դաստակով: Գլխացավին, արյան բարձր ճնշմանն օգնում է մատները հաջորդաբար իրար միացնելը` հինգերորդ մատը` չորրորդին, երրորդին, երկրորդին, առաջինին, այնուհետեւ նույնը կատարել հակառակ ուղղությամբ: Պետք է աշխատել միաժամանակ երկու ձեռքով: Ականջի հիվանդություններին ու լսողության հետ կապված խնդիրներին օգնում է վարժությունը, որի ժամանակ միջին մատը դիպչում է մեծ մատի բարձիկին, հետո միջին մատը նույն դիրքով սկսում եք ծալել` ուժ գործադրելով մեծ մատի վրա: Մյուս մատները պետք է ուղիղ դիրքով լինեն, բայց ոչ լարված: Մատները այս դիրքով պետք է պահել 3 րոպեի չափ ու կրկնել մի քանի անգամ: Ողնաշարի ու հոդերի ցավերի ժամանակ, որոնք կարող են լինել ռադիկուլիտի կամ ռեւմատիզմի հետեւանք, օգնում է ցուցամատով կատարվող վարժությունը: Ցուցամատը այնպես պետք է ծալել, որ ծալած վիճակում ցուցամատի բարձիկը դիպչի մեծ մատի հիմքին, որն իր հերթին թեթեւ հենակ պիտի հանդիսանա ցուցամատի համար: Մյուս մատները պետք է պահել ուղիղ ու թույլ վիճակում: Մրսածության հետեւանքով առաջացած հիվանդությունների ժամակակ օգնում են իմունային համակարգը ակտիվացնող վարժությունները: Ձեռքի ափերը միացնել միմյանց ու բռունցք անել: Միայն մի ձեռքի մեծ մատը թողնել ազատ ու մյուս ձեռքի ցուցամատով ու մեծ մատով դրա շուրջ կատարել օղակաձեւ շարժումներ: Գերհոգնածությունից ու աչքերի հոգնածությունից ազատվելու համար արդյունավետ է մատների հետեւյալ վարժությունը. ճկույթների, մատնեմատերի ու մեծ մատների բարձիկներն իրար միացնել, իսկ մյուս մատներն ազատ թողնել: Այս վարժությունը դրականորեն է ազդում նաեւ ընդհանուր ինքնազգացողության վրա: Մարսողական համակարգի օրգանների հիվանդությունների, փքվածություն զգալու դեպքում օգնում է այն վարժությունը, որի ժամանակ աջ ձեռքի ճկույթ մատը այնպես է ծալվում, որ կարողանում է դիպչել մեծ մատի հիմքին, ու թեթեւակի սեղմում է այն: Իսկ ախորժակի լավացման համար պետք է երկու ձեռքերի մատներն այնպես միահյուսվեն իրար, որ մի ձեռքի մեծ մատը կարողանա թեթեւ մերսել մյուս ձեռքի ափը:

Ատամներ

Գեղեցիկ եվ առողջ լնդերի գաղտնիքները


Կարիես, լնդերի արյունահոսություն, բերանից տհաճ հոտ, բորբոքում եւ ցավ, ատամների շարժունություն: Սրանք են բերանի խոռոչի հիվանդությունները, որոնք որեւէ կապ չունեն ժառանգականության կամ գենետիկայի հետ: Ժառանգականությունը որոշում է միայն ատամի եւ լնդերի կառուցվածքը: Ատամների առողջությունը մշտապես կապված է եղել բերանի խոռոչի հիգիենայի հետ, որը կարիեսի կանխարգելման հիմնական միջոցն է: Առաջին ատամի փոշիները պատրաստվել են հին Եգիպտոսում 5000-3000 մ.թ.ա., մածուկները` XVIII դարի վերջում` Եվրոպայում:

Քաղցրավենիքը վնասակար բակտերիաների համար հանդիսանում է հիմնական սննդի միջոց, որոնց բազմացումը բերում է կարիեսի ու լնդախտի: Մնացորդները մնում են ատամների վրա եւ ապահովում են բակտերիաների զարգացման համար բարենպաստ միջավայր, որը քայքայում է ատամներն ու լնդերը: Բակտերիաները արագ բազմանում եւ առաջացնում են ատամնափառ` անջատելով մեծ քանակությամբ թթուներ եւ թույներ: Եթե ատամնափառը չմաքրվի, դրանք ակտիվորեն կբազմանան: Չհետեւելու արդյունքում փառը դառնում է ավելի հաստ եւ պինդ` առաջացնելով հասուն ատամնափառ: Թթուն դանդաղ սկսում է լուծել էմալը փառի հպման տեղում: Այսպես է սկսվում կարիեսը` ատամի կարծր հյուսվածքների քայքայումը, որը բերում է խոռոչի առաջացմանը: Կարիեսի չբուժման դեպքում վնասակար բակտերիաները արագորեն քայքայում են կարծր հյուսվածքները եւ ներթափանցում ատամի կակղանը: Զարգանում է պուլպիտ (կակղանի բորբոքում): Ախտահարված կակղանի միջոցով նրանք կարող են ներթափանցել պերիոդոնտ եւ առաջացնել դրա բորբոքումը (պերիոդոնտիտ), որի բուժումը բավականին լուրջ եւ բարդ խնդիր է: Բացի այդ, բակտերիաները եւ դրանց տոքսինները կարող են անցնել արյունատար անոթներով եւ զարգացնել այս կամ այն քրոնիկ հիվանդությունները: Նշված յուրաքանչյուր ախտանիշի դեպքում անհրաժեշտ է դիմել ատամնաբույժի. 1. լնդերը սկսում են արյունահոսել լվանալուց կամ կերակուր ընդունելուց, 2. կարմրած, այտուցված, ձգված լնդեր, 3. լինդը հեռանում է ատամից, 4. թարախի առկայություն լինդը սեղմելիս, 5. կայուն տհաճ հոտ բերանից։ 

Տհաճ հոտ 

Լնդերի բորբոքային հիվանդությունների ժամանակ բակտերիաները ակտիվ բազմանում են լնդերի տակ, քայքայելով սննդի մնացորդները, արյունը, որը բերում է տհաճ հոտի առաջացմանը: Բացի լնդերից, մանրէները կուտակվում են նաեւ լեզվի հիմքում: Այդ իսկ պատճառով հիգիենան պետք է պահպանել` մաքրելով ինչպես նաեւ լեզվի ողջ մակերեսը: Տհաճ հոտը ավելի ցայտուն է առավոտյան, քանի որ գիշերը դադարում է թքարտադրությունը եւ թուլանում է բնական պաշտպանությունը մանրէներից: Այնպես որ, երեկոյան ատամները հարկավոր է լվանալ ավելի ջանասիրաբար: 

IQ թեստ: Յոթ առասպելներ IQ-ի մասին

Ինտելեկտի գործոնի (IQ) չափումը մշակվել է Հանս Էյզենքի կողմից XX-րդ դարի քառասունական թվականներին: Հիսունականներին IQ-թեստերը խիստ մեծ տարածում գտան Եվրոպայում, իսկ նրա հեղինակը դարձավ հայտնի անձնավորություն: Ինտելեկտը չափվում էր ամենուր, ինչպես գրասենյակներում, այնպես էլ ընկերական շրջապատում:   
"Նա ցածր IQ ունի" արտահայտությունը դարձել է բնորոշման ձև և նույնացվում է "նա հիմարի մեկն է"  արտահայտության հետ, ինչն իրականում է հեռու է իրականությունից: Չէ որ ինտելեկտը բնորոշվում է որպես մարդու ճանաչողական կարողությունների ամբողջություն, որոնք վկայում են վերջինիս մտածողության մակարդակի և բարդ խնդիրները լուծելու կարողության մասին: Այդ իսկ պատճառով ինտելեկտը ստուգող թեստերի խնդիրն է բացահայտել, թե մտածողության որ տեսակն է առավել զարգացած տվյալ մարդու մոտ' պատկերավոր, տրամաբանական, բանավոր և այլն, ինչպես նաև գնահատել նրա հիշողությունը, զարգացվածության մակարդակը, ուշադրությունը:      
Ինտելեկտի ստուգման առաջին թեստերը հորինվել են Հանս Էյզենքի կողմից նացիստական նախագծի շրջանակներում, որն ուղղված էր գերմարդկանց (ամենագեղեցիկ, ամենախելացի և գենետիկորեն անթերի) ռասայի ստեղծմանը: Թեստը մշակելիս նա հիմնվել է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր տարիք ունի ինտելեկտուալ զարգացման իր նորմերը:
Էյզենքի գրչին են պատկանում մի քանի հոդվածներ, որոնցում խոսքը գնում է ռասայական, գենետիկական կամ սեռային գերազանցության մասին: Օրինակ' 1971թ-ին նրա վրա ձվեր նետեցին հրապարակային դասախոսության համար, որի ժամանակ Էյզենքը պնդում էր, որ սևամորթների IQ-ն  միջինը 15 կետով ավելի ցածր է, քան սպիտակամորթներինը, ինչը պայմանավորված է գենետիկական կոդի առանձնահատկություններով:
Առասպել առաջին: Ամփոփիչ թիվը, որը տրվում է ձեր կողմից IQ թեստն անցնելուց հետո, հանդիսանում է ձեր խելքի և կարողությունների ցուցանիշը:
Իրականում: Էյզենեքի թեստը բաղկացած է մի քանի բաժիններից (այսպես կոչված ենթաթեստերից)' աբստրակտ, վերբալ, պատկերավոր մտածողությունը և այլն ստուգելու համար: Ենթաթեստերի արդյունքները գումարվում են և արդյունքում տրվում է միջինացված նիշը: Հետևաբար, երևելի պատկերավոր մտածողություն ունեցող անձնավորության մոտ առկա է ոչ այնքան բարձր տրամաբանական մտածողություն, և IQ-թեստի արդյունքն այնքան էլ գոհացնող չի լինի:  
Առասպել երկրորդ: Որքան բարձր է IQ-ն, այնքան խելացի է այն հանձնողը:
Իրականում: IQ-բալերն ընդամենը նորը ճանաչելու մարդու կարողության ցուցանիշն են: Դա տեղի ունեցող իրադարձությունները դիտարկելու և ընկալելու մարդու կարողության աստիճանն է: Սակայն դրանք կապ չունեն ոչ մարդու պրակտիկ խելքի, ոչ էլ ստեղծագործական կարողությունների հետ:
Առասպել երրորդ: Բարձր IQ ունեցող մարդը մյուսներից ավելի մեծ շանսեր ունի կյանքում հաջողության հասնելու:
Իրականում: IQ-թեստի հանրահայտ հրապարուկումներից մեկի նախաբանում Էյզենքը գրել էր, որ կյանքում հաջողության հասնելու համար ինտելեկտի բարձր ցուցանիշները պարտադիր կարգով պետք է ուղեկցվեն համառությամբ և բարձր մոտիվացիայով: Բարձր ինտելեկտ ունեցող անձը, ով սակայն չունի համառություն, կարող է իր ողջ կյանքն ապրել սպասելով "իր ժամին": Իմացության մեջ համառ, սակայն որևէ նպատակի մոտիվացիա չունեցող մարդը կարող է այդպես էլ չլքել բազմոցը: Որքան էլ տխուր է' հաջողության առավել մեծ շանսեր ունի համառություն պլուս մոտիվացիա համադրումը, նույնիսկ եթե բացակայում է վառ արտահայտված ինտելեկտը:
Առասպել չորրորդ: Եթե մարդու IQ-ն բարձր է 170-ից, ապա նա հանճար է:
Իրականում: IQ-ի մասնագիտական թեստերում ամենաբարձր միավորը 144-ն է: Նշված թիվը գերազանցող արդյունքն այնքան էլ չի մանրամասնվում' ընկնելով «150-ից 160» կամ «160-ից 170» նիշերի միջակայքը և այլն: Հստակ արդյունքներ են տալիս Էյզենքի' ինտերնետում առկա թեստերը: 
Վերջին 50 տարիների ընթացքում Երկրի բնակիչների IQ-ն բարձրացել է 12 կետով:
 Նոր զելանդացի սոցիոլոգ Ջեյմս Ֆլիննի անունն է կրում այն էֆեկտը, որի շնորհիվ սյուրաքանչյուր հաջորդ սերունդ նախորդից ավելի խելացի է լինում, առնվազն ավելի արագ և ավելի լավ է կատարում հոգեբանական թեստերում ընդգրկված հանձնարարությունները: Գոյություն ունեն մի քանի վարկածներ, որոնցով փորձ է արվում բացատրել  Ֆլիննի էֆեկտի էությունը, սակայն դրանցից և ոչ մեկը հանրության կողմից լայն ճանաչում չի ստացել: Ինքը' Ջեյմս Ֆլիննը մշակել է մաթեմատիկական մոդել, որը բնութագրում է մտավոր զարգացման վրա ազդող ամենատարբեր գործոնները, և ցույց է տվել այդ գործոնների միջև տարբերությունը:
Ֆլիննը հանգել էր այն եզրակացության, որ ինտելեկտի աստիճանը մեծապես պայմանավորված է ոչ թե գեներով, այլ շրջապատով: Այս վարկածը հաստատում են նաև որոշ փորձնական տվյալներ: Մասնավորապես, նկատվել է, որ միևնույն ընտանիքում դաստիարակված հարազատ և որդեգրված երեխաները խիստ մոտ արդյունքներ են գրանցում թեստավորման ժամանակ, թեև նրանք ունեն տարբեր կենսաբանական ծնողներ:
Առասպել հինգերորդ: Կարելի է անցնել թեստն Ինտերնետում և իմանալ սեփական IQ-ն:
Իրականում: Ինտերնետում տեղակայված բոլոր թեստերը Էյզենքի հարցաշարի հեշտացված տարբերակներն են: Եվ եթե նման թեստը ձեզ գնահատել է «171» միավոր' ասելով "շնորհավորում ենք, դուք անվիճելի հանճար եք", հարկ է անպայման ավելացնել. "երրորդ դասարանցիների խմբի ֆոնի վրա": Մասնագիտական IQ-թեստը մի քանի տարին մեկ անգամ  վերանայվում է հոգեբանների կողմից' միաժամանակ հաշվի առնելով Ֆլիննի էֆֆեկտը:
Առասպել վեցերորդ: Ինտելեկտի գործոնը հաստատուն մեծություն է
Իրականում: Նախ և առաջ անհրաժեշտ է տարբերակել իրական ինտելեկտը և IQ-թեստի ցուցանիշները: Իրական կարողությունները կարող են թեթևակիորեն տարբերվել' կախված տրամադրությունից, զգացողությունից և նույնիսկ ինքնագնահատականից: Ինչ վերաբերում է թեստի խնդիրներին, ապա միշտ հարկավոր է հիշել հետևյալը. իրադրությունը, որում հայտնվում է թեստն անցնող անձը, որոշակիորեն արհեստածին է: Մարդը կարող է սխալ ընկալել վատ ձևակերպված կամ ռուսերեն վատ թարգմանված հանձնարարության պայմանները: Նա կարող է թեստի կեսին կորցնել տվյալ հանձնարարության նկատմամբ հետաքրքրությունը կամ լինել անուշադիր: Եվ հակառակը' հնարավոր է այնպես նախապատրաստվել Էյզենքի թեստի հանձնարարություններին, որ դրանց պատասխանելը մեծ ջանքեր չի խլի: Սակայն դա բոլորովին էլ չի ապացուցում, որ ձեր ինտելեկտն անասելի բարձր է:
Առասպել յոթերորդ: Աշխարհում գոյություն ունի մի գաղտնի կազմակերպություն, որին անդամակցում են 170-ից բարձր IQ ունեցող մարդիկ: Նրանք բոլորն էլ հանդիսանում են այս աշխարհի իշխանները. խոշոր կորպորացիաների ղեկավարներ, ազդեցիկ քաղաքական գործիչներ, հայտնի հասարակական գործիչներ: Սակայն եթե դուք հանդիսանում եք բացառիկ ինտելեկտ ունեցող հավաքարար, այդ կազմակերպությունը վաղ թե ուշ կնկատի ձեզ, իր հովանավորության տակ կառնի, և այդ ժամանակ ձեզ խոստումնալից կարիերա է սպասվում:
Իրականում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հավատալ այս առասպելին, թող շարունակեն հավատալ: Գործնականում գոյություն ունի ավելի ժողովրդավարական մի կազմակերպություն, որը միավորում է բարձր ինտելեկտ ունեց ող անձանց. դա Mensa International-ն է (http://www.mensa.org): Այն ավելի շուտ լուսավորչական գործունեություն է ծավալում: Մինչդեռ այս միջազգային եղբայրությանը հնարավոր է միանալ միայն մեկ ձևով' անցնելով ինտելեկտի ստուգման թեստ և գրանցելով բացառիկ արդյունքներ: 

ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ԹԻՎԸ 30.000 Է

Հայաստանում բուժման նպատակով նարկոլոգիական կենտրոն դիմողների թիվը տարեկան աճում է 100 տոկոսով, թմրանյութ օգտագործողների քանակը` 10 տոկոսով: Եվ թեպետ տարածաշրջանում եւ անգամ ամբողջ աշխարհում թմրանյութ օգտագործողների ցուցանիշով Հայաստանը ամենաբարվոք պայմաններում է, նարկոլոգիական կենտրոնի տնօրենը ''բարվոք'' բառը գերադասում է օգտագործել միայն չակերտների առկայության դեպքում:
2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 1141 թմրամոլ, որոնցից 12-ը կանայք են: Սրանք այն մարդիկ են, ովքեր երբեւիցե դիմել են բուժօգնության: Մինչդեռ, միջազգային կազմակերպությունների ներկայացրած հաշվարկներով, Հայաստանում կա 30.000 թմրամոլ, նրանցից 5000-7000-ը թմրանյութն ընդունում են ներերակային ճանապարհով: Կենտրոնի ղեկավարի տվյալներով, Թբիլիսիում միայն հաշվառված թմրամոլների թիվը 45.000-ն է, Բաքվում` 28.000:
Ներկայումս նարկոլոգիական կենտրոնում բուժվում է 11 հիվանդ: Սակայն գաղտնի բուժվողների թիվը մի քանի անգամ ավելին է: ''Թմրամոլների տարիքը 25-45 է: Նրանք պարզապես ավելի երկար չեն ապրում: Սոցիալական խումբն այս պարագայում որեւէ նշանակություն չունի: Նրանց հիմնական մասը մայրաքաղաքից է'', ''Հայելի'' ակումբում ասաց նարկոլոգիական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը :
2008 թվականին կենտրոն է դիմել 490 մարդ: Վիճակագրությունը սկսելով 2001 թվականից` Պետրոս Սեմերջյանը նշում է, որ աճ տարեցտարի գրանցվում է: ''2001 թվականին մեզ դիմել էր ընդամենը 7 մարդ'', ասաց նա:
Բուժումը Հայաստանի քաղաքացիների համար անվճար է: Կենտրոնում բուժումն ընթանում է երկու ուղղությամբ` կախվածության վերացում եւ առողջության վերականգնում: ''10 օրից մինչեւ 6 ամիս ժամկետում կարելի է վերացնել կախվածությունը: Ընդ որում, ֆիզիկական կախվածությունն ավելի հեշտ է բուժվում, քան հոգեբանականը: Շատ հաճախ գերադասելի է լինում ժամանակավոր հաճույքը, եւ մեզ դիմում են, երբ արդեն ծանր վիճակում են'', ասաց Պետրոս Սեմերջյանը: Բուժման դիմելուն խանգարում է ամոթը, հասարակության կարծիքը: Բացի դրանից, թմրամոլությունը քրեորեն պատժելի է: ''Հայաստանում եթե կամովին դիմում են բուժման, ապա ազատվում են քրեական պատասխանատվությունից'', հայտարարում է նարկոլոգիական կենտրոնի տնօրենը:
Կենտրոն շատ են դիմում Վրաստանից, Ռուսաստանից եւ Իրանից: ''Ռուսաստանում 45.000 հայազգի թմրամոլ կա: Իրանում 3.5 մլն թմրամոլ կա, որն աշխարհում վատագույն ցուցանիշն է'', ասաց Պետրոս Սեմերջյանը:
Պատանիներ թմրամոլների շրջանում կան: ''Սա հենց այն շրջանն է, երբ սկսում են օգտվել թմրանյութերից: Թմրամոլ երեխաներ չկան: Մեկ-երկու դեպք եղել է մանկատան 12-13 տարեկան երեխաների շրջանում: Նրանք, սակայն տառապում էին թունամոլությամբ, երբ օգտվում են տարբեր նյութերից, հիմնականում` սոսինձ կամ բենզին'', նկատեց Պետրոս Սեմերջյանը:

ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ Է ԱՎԱՐՏՎԵԼ ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

Թմրամիջոցների առանց բժշկի նշանակման եւ ինքնուրույն օգտագործելը, առավել եւս՝ ներարկվելը, խիստ վտանգավոր փորձություն է: Պնդել, որ թմրամիջոցի հենց առաջին ներարկումը կարող է հանգեցնել կախվածության (drug dependence), համոզիչ չէ, քանի որ դուք ինքներդ երեւի թե ականատես եք եղել այնպիսի դեպքերի, երբ թմրամիջոց չարաշահող անձն ինքնակամ դադարեցնում է դրա ընդունումը: Ավելին, կախվածության զարգացումը որոշակի ժամանակ է պահանջում, այնինչ ապօրինի թմրամիջոցները կարող են «պատուհաս» դառնալ արդեն իսկ առաջին ընդունման դեպքում: 


Կյանքի համար վտանգ կարող է ներկայացնել թմրամիջոցի հենց առաջին անգամ օգտագործելու փորձը, քանի որ օրգանիզմի համար դեռեւս անսովոր նյութը կարող է դրսեւորել սովորականից ավելի մեծ ազդեցություն՝ առաջ բերելով գերդոզավորում: Սա նշանակում է, որ առաջին իսկ ընդունումը կամ ներարկումը կարող է ունենալ մահացու ելք: 

Նույն կերպ, դեռեւս թմրամիջոցի շշմեցնող կամ շարժողական կոորդինացիան խախտող կամ էլ հալյուցինացիաներ առաջացնող ունակություններին անծանոթ անհատը կարող է իրեն եւ ուրիշներին ենթարկել ավտովթարների, վրաերթերի եւ տարատեսակ այլ վնասվածքների ռիսկին: Սա առավել վտանգավոր է դառնում հատկապես ցնորածինների պարագայում: 

Ներարկային թմրամիջոցների դեպքում հնարավոր է, որ անփորձ երիտասարդը հենց առաջին ներարկման պատճառով վարակվի ՄԻԱՎ-ով կամ հեպատիտներով: Իհարկե, արյունածին վարակներ ձեռք բերելու վտանգը մեծանում է կրկնակի ներարկումների հետ զուգահեռ, բայց չի բացառվում, որ վարակումը տեղի ունենա առաջին իսկ ներարկման դեպքում: Ոչ ստերիլ ասեղի, ներարկիչի կամ ներարկման պարագաների օգտագործմամբ հնարավոր է նաեւ սուր բակտերիալ բարդությունների առաջացումը, այդ թվում՝ սուր ֆլեբիտի (երակաբորբ) եւ սեպսիսի («արյան վարակում») զարգացումը: 

Հայաստանում թմրամիջոցի առանց բժշկի նշանակման օգտագործումն ինքնին նախատեսում է քրեական պատասխանատվություն, եւ ոչ ոք չի հարցնի՝ առաջի՞ն, թե՞ հերթական անգամն է ապօրինի թմրամիջոցն օգտագործվել: Նույն կերպ, անախորժություններ եւ կոնֆլիկտներ են սպասվում թմրամիջոց օգտագործած մարդուն, եթե այդ փաստի մասին տեղեկանան նրա ընտանիքի անդամները, աշխատակիցները կամ ղեկավարությունը: Արդյունքում կարող է նա աշխատանքից հեռացվել կամ լավագույն դեպքում ընկնել «սեւ ցուցակի» մեջ եւ կորցնել իր անձի հանդեպ նախկին աշխատանքային ընկերների եւ ղեկավարների, առավել եւս՝ ընտանիքի անդամների վստահությունը: 

ԱՊՐԵԼ ԱՌԱՆՑ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ

Թմրամիջոցների բացասական ազդեցությունները կարելի է ներկայացնել հետեւյալ չորս խմբերով՝ առողջական սուր հետեւանքներ, սոցիալական սուր հետեւանքներ, առողջական ուշ հետեւանքներ եւ սոցիալական ուշ հետեւանքներ: 


Առողջական սուր (կարճաժամկետ) հետեւանքներ 

- գերդոզավորում 
- վնասվածքներ 
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ 
- հեպատիտներ 
- սուր ֆելբիտներ եւ սեպսիս 

Սոցիալական սուր (կարճաժամկետ) հետեւանքներ 

- անախորժություններ աշխատավայրում 
- աշխատանքից հեռացում 
- անախորժություններ ընտանիքում 
- ամուսնալուծություն 
- քրեական պատասխանատվություն 266-274-րդ հոդվածներով 

Սռողջական ուշ (երկարաժամկետ) հետեւանքներ 

- կախվածության համախտանիշ 
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ 
- հեպատիտներ 
- երակաբորբ 
- երակների կոլապս 
- բակտերիալ վարակներ եւ սեպսիս 
- տուբերկուլյոզ 
- հոգեկան խանգարումներ 
- տարբեր օրգան-համակարգերի տոքսիկ ախտահարումներ (ուղեղ, լյարդ, երկամներ, իմունային համակարգ եւ այլն) 

Սոցիալական ուշ (երկարաժամկետ) հետեւանքներ 

- ամուսնալուծություն 
- մեկուսացում բոլորից եւ ստիգմա 
- գործազրկություն 
- ֆինանսական ճգնաժամ 
- քրեածին կենսակերպ

Մի քանի գաղտնիք ծխողների մասին

Շատ մարդիկ պնդում են, որ ծխելուց հրաժարվելը դժվար է: Սակայն խնդիրը նիկոտինի հանդեպ կապվածության մեջ չէ, կան այլ, ավելի կարևոր և հիմնարար հանգամանքներ:Ծխողները խորապես հավատում են, որ ծխելը օգնում է թոթափել լարվածությունը և ձերբազատվել սթրեսից, ինչպես նաև թարմանալ:
Դրանում կա ճշմարտության մաս. ծխելիս արտադրվում է գամմա ամինայուղի թթու, որի շնորհիվ նիկոտինը օգնում է հանգստանալ և ձերբազատվել սթրեսից: Հետևաբար ծխելը թողնելուց հետո օրգանիզմը կորցնում է սթրեսի դեմ պայքարելու իր ընդունակությունը, և մարդը մնում է միայնակ սթրեսի հարվածների ներքո: նա սկսում է վերլուծել իրադրությունը և ավելի բարդացնել իրավիճակը'կարծելով, թե ծխելը թողնելուց հետո նրա խնդիրները և հոգսերը ավելացել են:
Երկրորդ պատճառը գիրանալու վախն է: Ծխելը թողնելուց հետո մարդիկ սկսում են արագ գիրանալ 10-12 կգ-ով: Դժվար թե գիրացած և սթրեսի հետ մեն- մենակ մնացած մարդիկ բարյացակամորեն վերաբերվեն շրջապատին:
Երրորդ պատճառը կենտրոնաանլու և մտավոր աշխատանք իրականացնելու ընդունակության կորուստն է: Նույն գամմա ամինայուղի թթուն օգնում է նաև ակտիվացնել ուղեղի աշխատանքը, և մարդու ուղեղը սկսում է կախում ունենալ ծխախոտից:
Չորրորդ վախը կապված է փոքրիկ ընդմիջումներից զրկվելու վախի հետ: Ծխողները ընդմիջումը համեմում են ծխախոտի հաճույքի հետ, «առանց դրա ոչ մի ընդմիջում չի կարող լինել»:
Հինեգերորդ պատճառը ծխախոտի զրուցաբերությունն է: Ծխելը օգնում է ընկերներին հաճելի զրույց ծավալել և վայելել միասին անցկացված ժամանակը:
Վեցերորդ պատճառը սեփական «եսը» կորցնելու վախն է: Վաղ տարիքում ծխել սկսած մարդիկ իրենց կյանքի բոլոր դրվագները կապում են ծխախոտի հետ: Հրաժարվել ծխախոտից նշանակում է հրաժարվել կյանքի հիշողություններից:
Յոթերորդ պատճառը ձանձրալի և մանրախնդիր դառնալու վախն է: Ծխողները համոզված են, որ չծխող մարդիկ ձանձրալի են, մանրախնդիր: Նրանց հետ հնարավոր չէ հաճելի ժամանակ անցկացնել:

Ծխախոտից հրաժարվելը կարևոր է և ավելի հեշտ, երբ տիրապետում ես բավակաանչափ տեղեկության դրա մասին, չէ որ թշնամուն հաղթում են'հարվածելով ամենաթույլ տեղին.......

Ալկոհոլի ազդեցությունը նյարդային համակարգի վրա


Մարդու օրգանիզմում չկա մի այնպիսի օրգան, որը չտուժի ալկոհոլից:

Նյարդային համակարգն ալկոհոլի հանդեպ խիստ զգայուն է: Եթե ալկոհոլի խտությունն արյան մեջ ընդունենք 1 միավոր, ապա լյարդում այն կկազմի` 1.45, ողնուղեղում` 1.50, իսկ ուղեղում` 1.75 միավոր:

Ալկոհոլի մշտական գործածության դեպքում առաջանում են քնի, ախորժակի, ծայրանդամների ֆունկցիայի խանգարումներ (պարեզներ, պարալիզներ), ցնցումային նոպաներ, ուղեղի թաղանթների գրգռման երեւույթներ, քայլվածքի շեղումներ: Ընդ որում` նյարդային համակարգի խանգարումները կրում են ոչ թե բորբոքային, այլ դեգեներատիվ-դեստրուկտիվ բնույթ եւ արտահայտվում են էնցեֆալոպաթիաների, պոլինեւրոպաթիաների ձեւով:

Ալկոհոլային ծագման պոլինեւրոպաթիաների ժամանակ առաջին հերթին տուժում են մեծ եւ փոքր ոլոքային նյարդերի ֆունկցիաները: Դրանցից առաջինի բորբոքումների ժամանակ նկատվում է ոտնաթաթի ներբանի եւ մատների ծալման ֆունկցիաների անբավարարություն, ոտնաթաթը թուլանում է, կախվում, թեքվում դեպի ներս:

Փոքր ոլոքային բորբոքումների դեպքում ոտնաթաթը եւ ոտքի մատները ծալվում են դեպի վեր: Որպեսզի քայլելիս հիվանդը ոտքի մատները հատակին չխփի, ստիպված քայլում է ոտնաթաթը չափից ավելի բարձրացնելով` «աքլորի քայլվածքով»: Ոտնաթաթերի ֆունկցիաների երկկողմանի խանգարման ժամանակ հիվանդը սկսում է քայլել ձիու նման:

Այս դեպքում սրունքների եւ ոտնաթաթերի մկանների տոնուսն ընկնում է, հոդերի շարժումները դառնում են պասիվ: Սրունքների, ոտնաթաթերի մաշկի ցավի ու ջերմության զգացողությունը թուլանում է:

Պոլինեւրոպաթիայի դեպքում սկսվում են ձեռքերի ու ոտքերի ցավեր, մկանների ցնցումային ջղաձգումներ: Հաճախ ցավի զգացումը պահպանվում է, իսկ ջերմազգացողությունը` խանգարվում, եւ ընդհակառակը: Ոչ հազվադեպ շարժողական ու զգայական խանգարումները զուգակցվում են անոթային-վեգետատիվ բնույթի մի շարք այլ խանգարումներով (շատ քրտնարտադրություն, մրսելու զգացում եւ այլն): Ախտահարվում են հիմնականում ողնուղեղային, երբեմն էլ` գանգուղեղային նյարդերը:

Տեսողական նյարդի բորբոքումների ժամանակ տեսողությունը վատանում է, տեսադաշտը` նեղանում:

Ալկոհոլային ծագման նյարդային խանգարումներից է նաեւ Գայե-Վերնիկեի ալկոհոլային էնցեֆալոպաթիան, որի ժամանակ քայլվածքը փոխվում է, գիտակցությունը` մթագնում, տեսողական ապարատի ֆունկցիան` խանգարվում: Հիվանդությունը երբեմն սկսվում է ցնցումային-ջղաձգումային նոպաներով: Առաջանում է շլություն կամ ակնագնդերի լրիվ անշարժություն, բբերը նեղանում են, ակնակոպերը` այտուցվում եւ իջնում: Մկանների տոնուսն ընկնում կամ բարձրանում է: Հիվանդի խոսակցականը դառնում է անհասկանալի, առաջանում են տեսողական եւ լսողական ցնորքներ, հիշողության խորը խանգարումներ, տկարամտության երեւույթներ, եւ հիվանդը կարող է նույնիսկ մահանալ:

Ուղեղային ատաքսիա կոչվող հիվանդությունը սկսվում է երկար ժամանակ ալկոհոլ օգտագործելուց կամ ալկոհոլային սուր թունավորումներից եւ, այսպես կոչված` ալկոհոլային բնույթի գիտակցության խանգարման երեւույթներն անցնելուց հետո: Այս հիվանդության ժամանակ շարժումների կոորդինացիան խանգարվում է: Հիվանդները քայլում են անվստահ, լայն բացված ոտքերով, օրորվելով: Այդ երեւույթներն ավելի ցայտուն են դառնում քայլելու ժամանակ կտրուկ շրջադարձեր կատարելիս կամ շարժման ուղղությունը փոխելիս:

Վերը նշված օրգանական փոփոխությունները վերանում են, երբ հիվանդը դադարեցնում է ալկոհոլային խմիչքների օգտագործումը: Հակառակ դեպքում, հիվանդությունը դառնում է քրոնիկական եւ դժվարությամբ է բուժվում:

Մատների դողի (տրեմոր) ժամանակ վերին վերջույթների մկանների ուժը թուլանում է: Դողն ուժեղանում է, երբ ցանկանում են ձեռքերը հորիզոնական վիճակում անշարժ պահել: Ալկոհոլ քիչ օգտագործելու դեպքում դողը պակասում է, սակայն չարաշահելու հետեւանքով սկսվում է ձեռքերի, կոպերի գլխի, ներքին վերջույթների մկանների դող:

Քրոնիկական ալկոհոլային թունավորումը դառնում է վեգետատիվ-անոթային նյարդաէնդոկրինային, նյարդասնուցողական բնույթի մի շարք խանգարումների պատճառ: Սկզբնական շրջանում ալկոհոլի ազդեցության տակ սրտի զարկերն արագանում են, զարկերակային ճնշումը` բարձրանում, իսկ հետագայում զարկերը դանդաղում են, արյան ճնշումը` իջնում, ներքին օրգանների ֆունկցիաները` ընկճվում: Սկսվում են տեւական բնույթի գլխացավեր, դող, գլխապտույտներ, սրտխառնոց եւ այլն: Հաճախ սեռական ֆունկցիան թուլանում է, մակերիկամների, վահանագեղձի եւ մի շարք այլ գեղձերի ֆունկցիաները` խանգարվում: 
Ալկոհոլային ախորժակազրկության (անորեքսիա) դեպքում սկզբնական շրջանում կենտրոնական նյարդային համակարգի ախորժակի կենտրոնը գրգռվում է, եւ մարդիկ դառնում են շատակեր: Հետագայում ախորժակը լավանում է միայն ալկոհոլ օգտագործելիս, իսկ ավելի ուշ այն բացակայում է:

Ալկոհոլը բացասաբար է անդրադառնում նաեւ քնի վրա: Սկզբնական շրջանում մարդը կարողանում է քնել միայն այն օգտագործելուց հետո: Հետագայում քունն ավելի է խանգարվում, դառնում ոչ տեւական: Հիվանդը հաճախ մղձավանջային երազների պատճառով արթնանում է: Ալկոհոլի տեւական ազդեցության հետեւանքով ուղեղի անոթների պատերի թափանցելիությունը բարձրանում է, լյարդի ֆունկցիան, հետեւաբար` նյութափոխանակության ողջ ֆունկցիան խանգարվում է եւ սկսում է զարգանալ հիպերտոնիկ հիվանդություն, ուղեղի անոթների աթերոսկլերոզ:

Եթե նկատի ունենանք, որ մարդու ներքին օրգանների եւ հոգեկան պրոցեսների նորմալ աշխատանքը պայմանավորված է նրա նյարդային համակարգի նորմալ ֆիզիոլոգիական վիճակով, ապա պարզ կդառնա, որ այդ համակարգի աններդաշնակ եւ հիվանդագին վիճակն էլ հենց նրա հոգեկան ոլորտի խանգարումների միակ պատճառն է: Իզուր չի ասվում`"առողջ մարմնում` առողջ հոգի":
Վիտամիններ

ՎԻՏԱՄԻՆ B1 (թիամին)
Մարդու համար գործնական նշանակություն ունեն հետևյալ վիտամինները`B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) B3 կամ PP (նիկոտինաթթու), B5 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին), B9 (ֆոլաթթու), B12 (ցիանակոբլամին): 

Վիտամին B1-ը (թիամին) կարևոր նշանակություն ունի ածխաջրերի փոխանակության գործընթացներում: Բացակայության դեպքում առաջանում է բազմանյարդաբորբ: Օրգանիզմը թիամին ստանում է սննդի հետ, իսկ որոշ քանակություն գոյանում է աղիքների միկրոօրգանիզմների կողմից, սակայն դա չի բավարարում ֆիզիոլոգիական պահանջը: 

Վիտամին B1-ի անբավարարությունից թուլանում է աղիքների գալարակծկանքը, առաջանում է փորկապություն, մկանային թուլություն, նվազում ֆիզիկական և հոգեկան աշխատունակությունը: Բացակայության կամ աննշան պակասի դեպքում առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն` բերի-բերի: Սննդի հետ նույնիսկ բավարար քանակով թիամին ստանալիս վիտամինային անբավարարություն է առաջանում քրոնիկական ալկոհոլամոլությամբ, շաքարախտով, ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններով տառապող անձանց օրգանիզմում: Որոշ դեղանյութեր (օրինակ` հակաբիոտիկները) քայքայում և նվազեցնում են թիամինի ակտիվությունը: 

Վիտամին B1-ը պարունակվում է խմորասնկերում (հատկապես գարեջրի), հացի կվասում, հացահատիկային և ընդավոր բույսերում, հիմնականում ցորենի սաղմում և թեփում (բարձր որակի ալյուր ստանալիս թեփը հեռացվում է, որից թիամինի պարունակությունը փոքրանում է): Վիտամին B1-ով հարուստ են նաև սոյան, հնդկացորենը, եգիպտացորենը, կենդանական ծագման մթերքներից` լյարդը, խոզի ոչ յուղոտ միսը, երիկամները, սիրտը: Մթերքի ջերմային մշակումից թիամինը քիչ է քայքայվում: Չոր մթերքները պահելիս թիամինի պարունակությունը չի փոխվում: 

Վիտամին B1-ի ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ կլինիկական դրսևորումները

Ախորժակի աստիճանաբար կորուստ, մարսողության խանգարում: 

Սրտխառնոց, փորկապություն, քաշի արագ անկում: 

Մկանային թուլություն, վերջույթների զգայունության կորուստ, գլխապտույտ: 

Շարժումներն առաջացնում են սրտխփոց և հևոց: 

Արագ հոգնելիություն: 

Խորացող B1 անվիտամինությունը` բերի-բերին, ընթանում է ստորին վերջույթների լուծանքով և մկանային հյուծմամբ:

ՎԻՏԱՄԻՆ B 2 (ռիբոֆլավին)

Մարդու համար գործնական նշանակություն ունեն հետևյալ վիտամինները`B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) B3 կամ PP (նիկոտինաթթու), B5 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին), B9 (ֆոլաթթու), B12 (ցիանակոբլամին):

Վիտամին B2-ը (ռիբոֆլավին) մասնակցում է աճման, աշխաջրերի, ճարպերի, սպիտակուցների փոխանակությանը: Կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը, ներգործում աչքում տեղի ունեցող փոխանակության վրա, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Օրգանիզմը վիտամին B2 ստանում է սննդի հետ: Անբավարարության դեպքում առաջանում են շրթունքների չորություն, ճաքեր, բերանի նկյուններում ուտիչ, մազերը թափվում են, կարող է առաջանալ շաղկապենաբորբ և կոպաբորբ:

Վիտամին B2 պարունակում են ձուն, պանիրը, կաթը, միսը, ոսպը, սոյան, կանաչ ոլոռը, խմորասնկերը, ինչպես նաև տանձը, դեղձը, գազարը, լոլիկը, ճակնդեղը, ծաղկակաղամբը և այլն:Կաթնաթթվային բակտերիաները սինթեզում են վիտամին B2: Ռիբոֆլավինը շատ զգայուն է անդրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ, ուստի դրա պատրաստուկները և սննդամթերքը պետք է պահել արևի ճառագայթներից պաշտպանված տեղում: Խոհարարական մշակման հետևանքով B2-ի փոքր քանակություն է կորչում: Մթերքները չորացնելիս, մանրէազերծելիս, բանջարեղենը և միսը եփելիս կորչում է վիտամինի մոտ 20 %-ը:

Վիտամին B2-ի ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ կլինիկական դրսևորումները

Ախորժակի վատացում, քաշի անկում, մկանային թուլություն:

Շրթունքների լորձաթաղանթի վրա առաջանում է դեղին կեղևով պատված ճաքերի մանր ցանց, մաշկը թեփոտում է մանր թեփուկներով:

Բերանի անկյուններում առաջանում են ցավոտ խոցեր:

Լինում են աչքերի այրոց, արցունքահոսություն:


ՎԻՏԱՄԻՆ B5 (պանտոտենաթթու)

Մարդու համար գործնական նշանակություն ունեն հետևյալ վիտամինները`B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) B3 կամ PP (նիկոտինաթթու), B5 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին), B9 (ֆոլաթթու), B12 (ցիանակոբլամին):

Վիտամին B3-ը կամ PP-ն (նիկոտինաթթու) մասնակցում է բջջային շնչառության ռեակցիաներին, սպիտակուցային փոխանակությանը, բարձրացնում է օրգանիզմում բուսական սպիտակուցների օգտագործումը, կանոնավորում ստամոքսի հյութազատիչ և շարժողական ֆունկցիաները, լյարդի գործունեությունը, բարելավում է ենթաստամոքսային գեղձի հյութազատությունն ու բաղադրությունը:

Նիկոտինաթթվի, ինչպես նաև սպիտակուսների անբավարարությունը հանգեցնում է պելագրայի (քրոնիկական հիվանդություն) առաջացմանը: Վիտամին B3-ը կիրառվում է (պարտադիր բժշկական խորհրդով) նշված ու շատ այլ հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար: Մեծ չափաքանակներն առաջացնում են տհաճ, բայց օրգանիզմի համար ոչ վնասակար երևույթներ: Վիտամինի ընդունումից մի քանի րոպե հետո նկատվում է դեմքի մաշկի ուժեղ կարմրություն, ջերմության զգացում, որը տարածվում է մարմնի այլ հատվածների վրա և կարող է ուղեկցվել մաշկի ջերմաստիճանի իրական բարձրացումով:

Նիկոտինաթթվի հիմնական աղբյուրն են ընտանի թռչունների և տավարի միսը, լյարդը, երիկամները, խմորասնկերը, բրնձի թեփը, ցորենի սաղմերը: Եգիպտացորենում և հացահատիկային բույսերում գտնվում է կապված և օրգանիզմի համար ոչ յուրացվելի ձևով:

Պահելիս և խոհարարական մշակման ենթարկելիս նիկոտինաթթուն շատ կայուն է: Բարձր ջերմաստիճանը, եփելը, տապակելը, գրեթե չեն ազդում մթերքներում եղած պարունակության վրա: Կայուն է նաև լույսի, օդի, ալկալիների ներգործության նկատմամբ:

Անբավարարության կանխարգելման նպատակով սնունդը պետք է լինի բազմազան:

Վիտամին B3-ի ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ կլինիկական դրսևորումները

Առաջանում են պելագրայի երևույթներ` PP անվիտամինություն:

Նկատվում են դյուրագրգռելիություն, անքնություն, տրամադրության ընկճում, շրթունքների չորություն և գունատություն:

Լեզուն վառ կարմիր է, փառակալած և այտուցված:

Լուծ` առանց լորձի և արյան առկայության:

Մկանային ցավեր:

Գարնանը և ամռանը մաշկի վրա առաջանում են արագ մեծացող վարդագույն բծեր, մաշկի ախտահարված հատվածները հաստանում են, մաշկը դառնում է գորշ դարչնագույն և թեփոտում է:

ՎԻՏԱՄԻՆ B 6 (պերիդոքսին)

Մարդու համար գործնական նշանակություն ունեն հետևյալ վիտամինները`B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) B3 կամ PP (նիկոտինաթթու), B5 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին), B9 (ֆոլաթթու), B12 (ցիանակոբլամին):

Վիտամին B6-ը (պիրիդոքսին) ապահովում է սպիտակուցների և ճարպերի բնականոն յուրացումը, մասնակցում ազոտային փոխանակությանը:

Անբավարարությունն առաջացնում է վաղ տարիքի երեխաների աճման կասեցում, ստամոքսաղիքային խանգարումներ, սակավարյունություն, բարձր դրդելիություն, իսկ հղիների մոտ` բերանաբորբ, դեմքի և պարանոցի մաշկի, գլխի մազածածկ հատվածի բորբոքում, անքնություն, դյուրագրգռելիություն:

Պիրիդօքսինը չնչին քանակությամբ պարունակվում է բուսական և կենդանական ծագման շատ սննդամթերքներում (գարեջրի չոր խմորասնկեր, ցորենի թեփ, գարի, եգիպտացորեն, ոլոռ, կարտոֆիլ, գազար, բազուկ, տավարի միս, լյարդ, ձու, կովի կաթ և այլն):

Սովորական պայմաններում B6 վիտամինային անբավարարություն չի առաջանում, որովհետև բավարար քանակությամբ սինթեզվում է աղիքային բակտերիաների կողմից: Հակաբիոտիկների և սուլֆանիլամիդային պատրաստուկների առանց հսկողության ընդունումն ընկճում է աղիքային միկրոօրգանիզմների ֆունկցիան, և վիտամինների արտադրությունը նվազում է:

Պիրիդոքսինը կայուն է թթուների, ալկալիների, բարձր ջերմաստիճանի նկատմամբ, իսկ արևի ճառագայթներից քայքայվում է (տաք պայմաններում ավելի արագ):

Քանի որ վիտամին B6-ը լայնորեն տարածված է բուսական և կենդանական մթերքներում և կայուն է խոհարարական մշակման ժամանակ` B6 վիտամինային անբավարարության կանխարգելման անհրաժեշտություն չկա:

Վիտամին B6-ի ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ կլինիկական դրսևորումները

Կյանքի սովորական պայմաններում մարդկանց օրգանիզմում B6 անվիտամինություն չի դիտվում: Հղի կանանց մոտ, հատկապես վաղ տոքսիկոզների դեպքում կարող են նկատվել դյուրագրգռելիություն, ախորժակի կորուստ, սրտխառնոց, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ, բերանի խոռոչի լորձաթաղանթի և մաշկի վրա բորբոքային երևույթներ: Կրծքի երեխաների մոտ, հատկապես եթե նրանց կերակրում են չոր կաթնախառնուրդներով, նկատվում է աճման կասեցում:

ՎԻՏԱՄԻՆ B 9 (ֆոլաթթու)

Մարդու համար գործնական նշանակություն ունեն հետևյալ վիտամինները`B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) B3 կամ PP (նիկոտինաթթու), B5 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին), B9 (ֆոլաթթու), B12 (ցիանակոբլամին):

Վիտամին B9-ը (ֆոլաթթու) մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում է ոսկրածուծի արյունաստեղծման ֆունկցիան, նպաստում վիտամին B12-ի յուրացմանը:

Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում:

Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիքների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը: Խոհարարական մշակման և պահածոյացման հետևանքով ֆոլաթթուն քայքայվում է:

Վիտամին B9-ի ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ կլինիկական դրսևորումները

Օրգանիզմում վիտամին B9-ի անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ինչպես նաև ստամոքսաղիքային (աղաթթվի բացակայություն, փորկապություն, լուծ) և զգայնության խանգարումներ:

ՎԻՏԱՄԻՆ B 12 (ցիանակոբլամին)

Մարդու համար գործնական նշանակություն ունեն հետևյալ վիտամինները`B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) B3 կամ PP (նիկոտինաթթու), B5 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին), B9 (ֆոլաթթու), B12 (ցիանակոբլամին):

Վիտամին B12-ը (ցիանակոբլամին) ունի մեծ կենսաբանական ակտիվություն: Մասնակցում է մեթիոնինի, նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը և այլն:

Վիտամին B12-ը օրգանիզմը ստանում է սննդի հետ, որոշ չափով սինթեզում են աղիքների միկրոօրգանիզմները: Այն հիմնականում պարունակվում է կենդանական ծագման մթերքներում, հատկապես տավարի լյարդում:

Ցիանակոբալամինը կիրառվում է բժշկության, անասնաբուծության և թռչնաբուծության բնագավառներում: Արդյունաբերության մեջ ստանում են մանրէակենսաբանական սինթեզի եղանակով:

Վիտամին B12-ի անբավարարության կանխարգելման համար կարևոր նշանակություն ունեն լիարժեք` կենդանական ծագման մթերքներով հարուստ սնունդը, ճիճվային հիվանդությունների կանխումը և բուժումը, քանզի օրգանիզմում մակաբուծող որդերն օգտագործում են մեծ քանակությամբ ցիանակոբալամին, որի պատճառով էլ ճիճվային հիվանդությունները հաճախ ուղեկցվում են սակավարյունությամբ:



четверг, 30 августа 2012 г.

10 Հետաքրքիր  փաստեր ծխախոտի եվ ծխելու մասին



  1. Մեկ ծխախոտը ծխելու համար մարդը միջինում ծախսում է 5 րոպե իր կյանքից:
  2. Ծխախոտի մեջ շատ ժամանակ շաքար և կակաո են ավելացնում, սակայն շաքարային դիաբետով տառապող ծխողներից շատերը, կամ միգուցե բոլորը դրա մասին պարզապես չգիտեն...
  3. 2 հայտնի կովբոյները, որոնք նկարահանվել էին Marlboro ապրանքանիշի հայտնի գովազդային հոլովակի մեջ, մահացել են քաղցկեղից, որը առաջացել էր ծխելու հետևանքով:
  4. Երբ դուք թողնում եք ծխելը, 20 րոպե հետո ձեր օրգանիզմի արյան շրջանառությունը սկսում է կարգավորվել: 1 տարի անց, սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը նվազում է 50%-ով:
  5. Սիգարետը համարվում է ամենաառաջատար ապրանքը համաշխարհային շուկայում:
  6. "Նիկոտին" բառը կոչվել է Ժան Նիկոյի պատվին, որը Պորտուգալիայում Ֆրանսիայի դեսպանն էր: Հենց նա, 16-րդ դարի կեսերին ծխախոտը` որպես բուժիչ դեղորայք, իր հետ տարավ Ֆրանսիա:
  7. Ներկա ժամանակաշրջանում 5.5 տրիլիոնից ավելի սիգարետ է վաճառվում ամբողջ աշխարհում` տարվա կտրվածքով: Այն համարվում է պետությունների հիմնական եկամտի աղբյուրներից մեկը:
  8. Ծխելը, որը առաջացել է դեռևս հին ժամանակներից, հին Ամերիկայում և Եվրոպայում համարվել է "Սուրբ ծուխ" և օգտագործվել է իբրև հիվանդությունների բուժման և "չար ուժերի" վանման համար:
  9. Կա մի վարկած, որ սիգարետը ստեղծել է եվրոպացի մի եկեղեցական, որը Քրիստոֆոր Կոլոմբոսին ուղեկցել է դեպի Ամերիկայի ափերը:
  10. Բազմահազար քիմիական նյութերից` որոնք պարունակվում են ծխախոտի մեջ, 50-ը առաջացնում են քաղցկեղ հիվանդություն:

    Այնպես որ ծխելուց առաջ նախ մտածեք ձեր առողջության մասին....
10 Հետաքրքիր փաստ սուրճի մասին


  • Մեկ բաժակ Էքսպրեսսո տեսակի սուրճը ավելի քիչ կոֆեին է պարունակում, քան սովորական սև սուրճը:
  • Երբ Բեթհովենի սուրճ էր պատրաստում, իր համար անձամբ 60 սուրճի հատիկ էր առանձնացնում` ամեն բաժակ սուրճի համար:
  • Տեխնիկական տեսանկյունից եթե ասենք, ապա սուրճը դա մրգային հյութ է:
  • Մինչև 2004 թվականը կոֆեինը Համաշխարհային Օլիմպիական կոմիտեի սև ցուցակում էր` որպես արգելված ըմպելիք:
  • Սուրճը համարվում է աշխարհում երկրորդ ամենաշատ շրջանառվող  ապրանքը: Առաջինը նավթն է:
  • Հայտնի փիլիսոփա Վոլտերը ամեն օր 50-70 բաժակ սուրճ է ըմպել:
  • Պատմաբանները համարում են, որ հայտնի գրող Օնորե դե Բալզակը մահացել է` թունավորվելով կոֆեինից:
  • Համարվում է, որ Լուի 14-րդ թագավորը առաջինն է եղել, որ սուրճի հետ շաքար է օգտագործել: Դա եղել է 1715 թվականին:
  • Մեկ կիլոգրամ սուրճի հատիկներից 100 բաժակ սուրճ կստացվի:
  • 18-րդ դարում սուրճի բաժակի մեջ արևածաղկի յուղ էին ավելացնում` համ տալու համար:


  • 8 Հետաքրքիր փաստեր սննդի մասին
  • Մեծ  Բրիտանիայում տարեկան այնքան տապակած լոբի են ուտում, ինչքան ամբողջ աշխարհը այդ ընթացքում, դեռ մի բան էլ ավելին:
  • Իսկ Իրանում ալկոհոլային ըմպելիքները ամենաքիչն են օգտագործում:
  • Ամեն տարի Ֆրանսիայում 200 միլիոն գորտ են ուտում:
  • Գերմանիայում 1200 տեսակի նրբերշիկ են արտադրում:
  • Մեծ Բրիտանիայի ռեստորաններում ամեն վայրկյանը մեկ 8 տեսակի ձկնային ուտեստներ են մատուցվում:
  • Չինաստանում ամեն տարի 135 միլիոն տոննա բրինձ է սպառվում:
  • Ամենաշատ շաքարը սպառվում է Կուբայում:
  • Իսկ եգիպտացորենի սիրահարներ են իռլանդացիները, քանի որ ամենաշատ եգիպտացորենը սպառվում է հենց այնտեղ:

  • 10 Հետաքրքիր փաստեր մարդու մասին



  • Մեկ գիշերվա ընթացքում Դուք ամենաքիչը 7 տարբեր երազներ եք տեսնում:
  • Մեկ օրվա ընթացքում Ձեր արյունը անցնում է 19,312 կմ տարածություն:
  • Հաղորդագրությունը Ձեր ուղեղ հասնում է 360կմ/ժ արագությամբ:
  • Երբ Դուք փռշտում եք, մեկ վայրկյանով Ձեր օրգանիզմի բոլոր այդ պահին կատարվող գործողությունները կանգ են առնում:
  • Եթե մարդ ամբողջ կյանքի ընթացքում իր մազերը չկտրի, ապա մոտավորապես նրանց երկարությունը 725 կմ-ի կհասնի:
  • Դուք կապուտաչյա եք? ապա Դուք ավելի զգայուն եք ցավի նկատմամբ, քան նրանք, ովքեր կապուտաչյա չեն:
  • Միջին ժամանակը, որի ընթացքում մարդը քնում է 7 րոպե է:
  • Մարդու ուղեղի մեծ մասը բաղկացած է ջրից:
  • Ուղեղը նաև տարիքի ընթացքում փոքրանում է:
  • Օրգանիզմում գտնվող կալցիումի 99%-ը գտնվում է ատամներում:
  • 17-Հետաքրքիր փաստեր #1
    1. 1 աչքդ թարթելու ժամանակ շարժվում է 200 մկան:
    2. Աջլիկները միջինը 9 տարի երկար են ապրում ձախլիկներից:
    3. Ամեն օր ամերիկացիները միջինը 18 հեկտար պիցցա են ուտում:
    4. Եթե կարողանայիք կուտակել աչքերի թարթելը մեկ կյանքի ընթացքում, ապա1.2 տարի միայն մթություն կտեսնեինք:
    5.   Մարդու մարմնի քաշի 10 %-ը բաղկացած է բակտերիաներից:
    6. Մարդու մարմինը կարող է գործել առանց ուղեղի:
    7. Ամեն օր ստեղծվում են 100 միլիարդ արյան կարմիր գնդիկներ:
    8. Նյարդային ազդակները հաղորդվում են մոտ 400 կմ/ժ արագությամբ:
    9. Ժպիտի ընթացքում մենք շարժում ենք ամենաքիչը 30 մկան:
    10. Մեր արյունը 96558 կմ երկարությամբ ուղի է անցնում:
    11. Մեր թոքերը ամեն օր շնչում են գրեթե 2 միլիոն լիտր օդ, առանց նույնիսկ մտածելու:
    12. Մեր քիթը մեր սեփական օդակարգավորիչ համակարգն է. այն տաքացնում է սառը օդը, սառեցնում տաք օդը և մաքրում փոշին:
    13. Համարվում է, որ անհատն իր ամբողջ կյանքի ընթացքում շնչում է գրեթե 29030 կգ փոշի:
    14. Թոքերի մակերեսը հավասար է թենիսի կորտերի մակերեսին:
    15. Մարդու մարմնում եղած ածխաջուրը բավական է 9000 արճիճի մատիտ լցնելու համար:
    16. Մարդու մաշկի 3 սմ քառակուսին պարունակում է 625 քրտնագեղձ:
    17. Երբ դու ամաչում ես, քո ստամոքսի պատերը նույնպես կարմրում են: