пятница, 31 августа 2012 г.


Ալկոհոլի ազդեցությունը նյարդային համակարգի վրա


Մարդու օրգանիզմում չկա մի այնպիսի օրգան, որը չտուժի ալկոհոլից:

Նյարդային համակարգն ալկոհոլի հանդեպ խիստ զգայուն է: Եթե ալկոհոլի խտությունն արյան մեջ ընդունենք 1 միավոր, ապա լյարդում այն կկազմի` 1.45, ողնուղեղում` 1.50, իսկ ուղեղում` 1.75 միավոր:

Ալկոհոլի մշտական գործածության դեպքում առաջանում են քնի, ախորժակի, ծայրանդամների ֆունկցիայի խանգարումներ (պարեզներ, պարալիզներ), ցնցումային նոպաներ, ուղեղի թաղանթների գրգռման երեւույթներ, քայլվածքի շեղումներ: Ընդ որում` նյարդային համակարգի խանգարումները կրում են ոչ թե բորբոքային, այլ դեգեներատիվ-դեստրուկտիվ բնույթ եւ արտահայտվում են էնցեֆալոպաթիաների, պոլինեւրոպաթիաների ձեւով:

Ալկոհոլային ծագման պոլինեւրոպաթիաների ժամանակ առաջին հերթին տուժում են մեծ եւ փոքր ոլոքային նյարդերի ֆունկցիաները: Դրանցից առաջինի բորբոքումների ժամանակ նկատվում է ոտնաթաթի ներբանի եւ մատների ծալման ֆունկցիաների անբավարարություն, ոտնաթաթը թուլանում է, կախվում, թեքվում դեպի ներս:

Փոքր ոլոքային բորբոքումների դեպքում ոտնաթաթը եւ ոտքի մատները ծալվում են դեպի վեր: Որպեսզի քայլելիս հիվանդը ոտքի մատները հատակին չխփի, ստիպված քայլում է ոտնաթաթը չափից ավելի բարձրացնելով` «աքլորի քայլվածքով»: Ոտնաթաթերի ֆունկցիաների երկկողմանի խանգարման ժամանակ հիվանդը սկսում է քայլել ձիու նման:

Այս դեպքում սրունքների եւ ոտնաթաթերի մկանների տոնուսն ընկնում է, հոդերի շարժումները դառնում են պասիվ: Սրունքների, ոտնաթաթերի մաշկի ցավի ու ջերմության զգացողությունը թուլանում է:

Պոլինեւրոպաթիայի դեպքում սկսվում են ձեռքերի ու ոտքերի ցավեր, մկանների ցնցումային ջղաձգումներ: Հաճախ ցավի զգացումը պահպանվում է, իսկ ջերմազգացողությունը` խանգարվում, եւ ընդհակառակը: Ոչ հազվադեպ շարժողական ու զգայական խանգարումները զուգակցվում են անոթային-վեգետատիվ բնույթի մի շարք այլ խանգարումներով (շատ քրտնարտադրություն, մրսելու զգացում եւ այլն): Ախտահարվում են հիմնականում ողնուղեղային, երբեմն էլ` գանգուղեղային նյարդերը:

Տեսողական նյարդի բորբոքումների ժամանակ տեսողությունը վատանում է, տեսադաշտը` նեղանում:

Ալկոհոլային ծագման նյարդային խանգարումներից է նաեւ Գայե-Վերնիկեի ալկոհոլային էնցեֆալոպաթիան, որի ժամանակ քայլվածքը փոխվում է, գիտակցությունը` մթագնում, տեսողական ապարատի ֆունկցիան` խանգարվում: Հիվանդությունը երբեմն սկսվում է ցնցումային-ջղաձգումային նոպաներով: Առաջանում է շլություն կամ ակնագնդերի լրիվ անշարժություն, բբերը նեղանում են, ակնակոպերը` այտուցվում եւ իջնում: Մկանների տոնուսն ընկնում կամ բարձրանում է: Հիվանդի խոսակցականը դառնում է անհասկանալի, առաջանում են տեսողական եւ լսողական ցնորքներ, հիշողության խորը խանգարումներ, տկարամտության երեւույթներ, եւ հիվանդը կարող է նույնիսկ մահանալ:

Ուղեղային ատաքսիա կոչվող հիվանդությունը սկսվում է երկար ժամանակ ալկոհոլ օգտագործելուց կամ ալկոհոլային սուր թունավորումներից եւ, այսպես կոչված` ալկոհոլային բնույթի գիտակցության խանգարման երեւույթներն անցնելուց հետո: Այս հիվանդության ժամանակ շարժումների կոորդինացիան խանգարվում է: Հիվանդները քայլում են անվստահ, լայն բացված ոտքերով, օրորվելով: Այդ երեւույթներն ավելի ցայտուն են դառնում քայլելու ժամանակ կտրուկ շրջադարձեր կատարելիս կամ շարժման ուղղությունը փոխելիս:

Վերը նշված օրգանական փոփոխությունները վերանում են, երբ հիվանդը դադարեցնում է ալկոհոլային խմիչքների օգտագործումը: Հակառակ դեպքում, հիվանդությունը դառնում է քրոնիկական եւ դժվարությամբ է բուժվում:

Մատների դողի (տրեմոր) ժամանակ վերին վերջույթների մկանների ուժը թուլանում է: Դողն ուժեղանում է, երբ ցանկանում են ձեռքերը հորիզոնական վիճակում անշարժ պահել: Ալկոհոլ քիչ օգտագործելու դեպքում դողը պակասում է, սակայն չարաշահելու հետեւանքով սկսվում է ձեռքերի, կոպերի գլխի, ներքին վերջույթների մկանների դող:

Քրոնիկական ալկոհոլային թունավորումը դառնում է վեգետատիվ-անոթային նյարդաէնդոկրինային, նյարդասնուցողական բնույթի մի շարք խանգարումների պատճառ: Սկզբնական շրջանում ալկոհոլի ազդեցության տակ սրտի զարկերն արագանում են, զարկերակային ճնշումը` բարձրանում, իսկ հետագայում զարկերը դանդաղում են, արյան ճնշումը` իջնում, ներքին օրգանների ֆունկցիաները` ընկճվում: Սկսվում են տեւական բնույթի գլխացավեր, դող, գլխապտույտներ, սրտխառնոց եւ այլն: Հաճախ սեռական ֆունկցիան թուլանում է, մակերիկամների, վահանագեղձի եւ մի շարք այլ գեղձերի ֆունկցիաները` խանգարվում: 
Ալկոհոլային ախորժակազրկության (անորեքսիա) դեպքում սկզբնական շրջանում կենտրոնական նյարդային համակարգի ախորժակի կենտրոնը գրգռվում է, եւ մարդիկ դառնում են շատակեր: Հետագայում ախորժակը լավանում է միայն ալկոհոլ օգտագործելիս, իսկ ավելի ուշ այն բացակայում է:

Ալկոհոլը բացասաբար է անդրադառնում նաեւ քնի վրա: Սկզբնական շրջանում մարդը կարողանում է քնել միայն այն օգտագործելուց հետո: Հետագայում քունն ավելի է խանգարվում, դառնում ոչ տեւական: Հիվանդը հաճախ մղձավանջային երազների պատճառով արթնանում է: Ալկոհոլի տեւական ազդեցության հետեւանքով ուղեղի անոթների պատերի թափանցելիությունը բարձրանում է, լյարդի ֆունկցիան, հետեւաբար` նյութափոխանակության ողջ ֆունկցիան խանգարվում է եւ սկսում է զարգանալ հիպերտոնիկ հիվանդություն, ուղեղի անոթների աթերոսկլերոզ:

Եթե նկատի ունենանք, որ մարդու ներքին օրգանների եւ հոգեկան պրոցեսների նորմալ աշխատանքը պայմանավորված է նրա նյարդային համակարգի նորմալ ֆիզիոլոգիական վիճակով, ապա պարզ կդառնա, որ այդ համակարգի աններդաշնակ եւ հիվանդագին վիճակն էլ հենց նրա հոգեկան ոլորտի խանգարումների միակ պատճառն է: Իզուր չի ասվում`"առողջ մարմնում` առողջ հոգի":
Վիտամիններ

ՎԻՏԱՄԻՆ B1 (թիամին)
Մարդու համար գործնական նշանակություն ունեն հետևյալ վիտամինները`B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) B3 կամ PP (նիկոտինաթթու), B5 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին), B9 (ֆոլաթթու), B12 (ցիանակոբլամին): 

Վիտամին B1-ը (թիամին) կարևոր նշանակություն ունի ածխաջրերի փոխանակության գործընթացներում: Բացակայության դեպքում առաջանում է բազմանյարդաբորբ: Օրգանիզմը թիամին ստանում է սննդի հետ, իսկ որոշ քանակություն գոյանում է աղիքների միկրոօրգանիզմների կողմից, սակայն դա չի բավարարում ֆիզիոլոգիական պահանջը: 

Վիտամին B1-ի անբավարարությունից թուլանում է աղիքների գալարակծկանքը, առաջանում է փորկապություն, մկանային թուլություն, նվազում ֆիզիկական և հոգեկան աշխատունակությունը: Բացակայության կամ աննշան պակասի դեպքում առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն` բերի-բերի: Սննդի հետ նույնիսկ բավարար քանակով թիամին ստանալիս վիտամինային անբավարարություն է առաջանում քրոնիկական ալկոհոլամոլությամբ, շաքարախտով, ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններով տառապող անձանց օրգանիզմում: Որոշ դեղանյութեր (օրինակ` հակաբիոտիկները) քայքայում և նվազեցնում են թիամինի ակտիվությունը: 

Վիտամին B1-ը պարունակվում է խմորասնկերում (հատկապես գարեջրի), հացի կվասում, հացահատիկային և ընդավոր բույսերում, հիմնականում ցորենի սաղմում և թեփում (բարձր որակի ալյուր ստանալիս թեփը հեռացվում է, որից թիամինի պարունակությունը փոքրանում է): Վիտամին B1-ով հարուստ են նաև սոյան, հնդկացորենը, եգիպտացորենը, կենդանական ծագման մթերքներից` լյարդը, խոզի ոչ յուղոտ միսը, երիկամները, սիրտը: Մթերքի ջերմային մշակումից թիամինը քիչ է քայքայվում: Չոր մթերքները պահելիս թիամինի պարունակությունը չի փոխվում: 

Վիտամին B1-ի ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ կլինիկական դրսևորումները

Ախորժակի աստիճանաբար կորուստ, մարսողության խանգարում: 

Սրտխառնոց, փորկապություն, քաշի արագ անկում: 

Մկանային թուլություն, վերջույթների զգայունության կորուստ, գլխապտույտ: 

Շարժումներն առաջացնում են սրտխփոց և հևոց: 

Արագ հոգնելիություն: 

Խորացող B1 անվիտամինությունը` բերի-բերին, ընթանում է ստորին վերջույթների լուծանքով և մկանային հյուծմամբ:

ՎԻՏԱՄԻՆ B 2 (ռիբոֆլավին)

Մարդու համար գործնական նշանակություն ունեն հետևյալ վիտամինները`B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) B3 կամ PP (նիկոտինաթթու), B5 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին), B9 (ֆոլաթթու), B12 (ցիանակոբլամին):

Վիտամին B2-ը (ռիբոֆլավին) մասնակցում է աճման, աշխաջրերի, ճարպերի, սպիտակուցների փոխանակությանը: Կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը, ներգործում աչքում տեղի ունեցող փոխանակության վրա, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Օրգանիզմը վիտամին B2 ստանում է սննդի հետ: Անբավարարության դեպքում առաջանում են շրթունքների չորություն, ճաքեր, բերանի նկյուններում ուտիչ, մազերը թափվում են, կարող է առաջանալ շաղկապենաբորբ և կոպաբորբ:

Վիտամին B2 պարունակում են ձուն, պանիրը, կաթը, միսը, ոսպը, սոյան, կանաչ ոլոռը, խմորասնկերը, ինչպես նաև տանձը, դեղձը, գազարը, լոլիկը, ճակնդեղը, ծաղկակաղամբը և այլն:Կաթնաթթվային բակտերիաները սինթեզում են վիտամին B2: Ռիբոֆլավինը շատ զգայուն է անդրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ, ուստի դրա պատրաստուկները և սննդամթերքը պետք է պահել արևի ճառագայթներից պաշտպանված տեղում: Խոհարարական մշակման հետևանքով B2-ի փոքր քանակություն է կորչում: Մթերքները չորացնելիս, մանրէազերծելիս, բանջարեղենը և միսը եփելիս կորչում է վիտամինի մոտ 20 %-ը:

Վիտամին B2-ի ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ կլինիկական դրսևորումները

Ախորժակի վատացում, քաշի անկում, մկանային թուլություն:

Շրթունքների լորձաթաղանթի վրա առաջանում է դեղին կեղևով պատված ճաքերի մանր ցանց, մաշկը թեփոտում է մանր թեփուկներով:

Բերանի անկյուններում առաջանում են ցավոտ խոցեր:

Լինում են աչքերի այրոց, արցունքահոսություն:


ՎԻՏԱՄԻՆ B5 (պանտոտենաթթու)

Մարդու համար գործնական նշանակություն ունեն հետևյալ վիտամինները`B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) B3 կամ PP (նիկոտինաթթու), B5 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին), B9 (ֆոլաթթու), B12 (ցիանակոբլամին):

Վիտամին B3-ը կամ PP-ն (նիկոտինաթթու) մասնակցում է բջջային շնչառության ռեակցիաներին, սպիտակուցային փոխանակությանը, բարձրացնում է օրգանիզմում բուսական սպիտակուցների օգտագործումը, կանոնավորում ստամոքսի հյութազատիչ և շարժողական ֆունկցիաները, լյարդի գործունեությունը, բարելավում է ենթաստամոքսային գեղձի հյութազատությունն ու բաղադրությունը:

Նիկոտինաթթվի, ինչպես նաև սպիտակուսների անբավարարությունը հանգեցնում է պելագրայի (քրոնիկական հիվանդություն) առաջացմանը: Վիտամին B3-ը կիրառվում է (պարտադիր բժշկական խորհրդով) նշված ու շատ այլ հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար: Մեծ չափաքանակներն առաջացնում են տհաճ, բայց օրգանիզմի համար ոչ վնասակար երևույթներ: Վիտամինի ընդունումից մի քանի րոպե հետո նկատվում է դեմքի մաշկի ուժեղ կարմրություն, ջերմության զգացում, որը տարածվում է մարմնի այլ հատվածների վրա և կարող է ուղեկցվել մաշկի ջերմաստիճանի իրական բարձրացումով:

Նիկոտինաթթվի հիմնական աղբյուրն են ընտանի թռչունների և տավարի միսը, լյարդը, երիկամները, խմորասնկերը, բրնձի թեփը, ցորենի սաղմերը: Եգիպտացորենում և հացահատիկային բույսերում գտնվում է կապված և օրգանիզմի համար ոչ յուրացվելի ձևով:

Պահելիս և խոհարարական մշակման ենթարկելիս նիկոտինաթթուն շատ կայուն է: Բարձր ջերմաստիճանը, եփելը, տապակելը, գրեթե չեն ազդում մթերքներում եղած պարունակության վրա: Կայուն է նաև լույսի, օդի, ալկալիների ներգործության նկատմամբ:

Անբավարարության կանխարգելման նպատակով սնունդը պետք է լինի բազմազան:

Վիտամին B3-ի ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ կլինիկական դրսևորումները

Առաջանում են պելագրայի երևույթներ` PP անվիտամինություն:

Նկատվում են դյուրագրգռելիություն, անքնություն, տրամադրության ընկճում, շրթունքների չորություն և գունատություն:

Լեզուն վառ կարմիր է, փառակալած և այտուցված:

Լուծ` առանց լորձի և արյան առկայության:

Մկանային ցավեր:

Գարնանը և ամռանը մաշկի վրա առաջանում են արագ մեծացող վարդագույն բծեր, մաշկի ախտահարված հատվածները հաստանում են, մաշկը դառնում է գորշ դարչնագույն և թեփոտում է:

ՎԻՏԱՄԻՆ B 6 (պերիդոքսին)

Մարդու համար գործնական նշանակություն ունեն հետևյալ վիտամինները`B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) B3 կամ PP (նիկոտինաթթու), B5 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին), B9 (ֆոլաթթու), B12 (ցիանակոբլամին):

Վիտամին B6-ը (պիրիդոքսին) ապահովում է սպիտակուցների և ճարպերի բնականոն յուրացումը, մասնակցում ազոտային փոխանակությանը:

Անբավարարությունն առաջացնում է վաղ տարիքի երեխաների աճման կասեցում, ստամոքսաղիքային խանգարումներ, սակավարյունություն, բարձր դրդելիություն, իսկ հղիների մոտ` բերանաբորբ, դեմքի և պարանոցի մաշկի, գլխի մազածածկ հատվածի բորբոքում, անքնություն, դյուրագրգռելիություն:

Պիրիդօքսինը չնչին քանակությամբ պարունակվում է բուսական և կենդանական ծագման շատ սննդամթերքներում (գարեջրի չոր խմորասնկեր, ցորենի թեփ, գարի, եգիպտացորեն, ոլոռ, կարտոֆիլ, գազար, բազուկ, տավարի միս, լյարդ, ձու, կովի կաթ և այլն):

Սովորական պայմաններում B6 վիտամինային անբավարարություն չի առաջանում, որովհետև բավարար քանակությամբ սինթեզվում է աղիքային բակտերիաների կողմից: Հակաբիոտիկների և սուլֆանիլամիդային պատրաստուկների առանց հսկողության ընդունումն ընկճում է աղիքային միկրոօրգանիզմների ֆունկցիան, և վիտամինների արտադրությունը նվազում է:

Պիրիդոքսինը կայուն է թթուների, ալկալիների, բարձր ջերմաստիճանի նկատմամբ, իսկ արևի ճառագայթներից քայքայվում է (տաք պայմաններում ավելի արագ):

Քանի որ վիտամին B6-ը լայնորեն տարածված է բուսական և կենդանական մթերքներում և կայուն է խոհարարական մշակման ժամանակ` B6 վիտամինային անբավարարության կանխարգելման անհրաժեշտություն չկա:

Վիտամին B6-ի ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ կլինիկական դրսևորումները

Կյանքի սովորական պայմաններում մարդկանց օրգանիզմում B6 անվիտամինություն չի դիտվում: Հղի կանանց մոտ, հատկապես վաղ տոքսիկոզների դեպքում կարող են նկատվել դյուրագրգռելիություն, ախորժակի կորուստ, սրտխառնոց, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ, բերանի խոռոչի լորձաթաղանթի և մաշկի վրա բորբոքային երևույթներ: Կրծքի երեխաների մոտ, հատկապես եթե նրանց կերակրում են չոր կաթնախառնուրդներով, նկատվում է աճման կասեցում:

ՎԻՏԱՄԻՆ B 9 (ֆոլաթթու)

Մարդու համար գործնական նշանակություն ունեն հետևյալ վիտամինները`B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) B3 կամ PP (նիկոտինաթթու), B5 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին), B9 (ֆոլաթթու), B12 (ցիանակոբլամին):

Վիտամին B9-ը (ֆոլաթթու) մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում է ոսկրածուծի արյունաստեղծման ֆունկցիան, նպաստում վիտամին B12-ի յուրացմանը:

Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում:

Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիքների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը: Խոհարարական մշակման և պահածոյացման հետևանքով ֆոլաթթուն քայքայվում է:

Վիտամին B9-ի ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ կլինիկական դրսևորումները

Օրգանիզմում վիտամին B9-ի անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ինչպես նաև ստամոքսաղիքային (աղաթթվի բացակայություն, փորկապություն, լուծ) և զգայնության խանգարումներ:

ՎԻՏԱՄԻՆ B 12 (ցիանակոբլամին)

Մարդու համար գործնական նշանակություն ունեն հետևյալ վիտամինները`B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) B3 կամ PP (նիկոտինաթթու), B5 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին), B9 (ֆոլաթթու), B12 (ցիանակոբլամին):

Վիտամին B12-ը (ցիանակոբլամին) ունի մեծ կենսաբանական ակտիվություն: Մասնակցում է մեթիոնինի, նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը և այլն:

Վիտամին B12-ը օրգանիզմը ստանում է սննդի հետ, որոշ չափով սինթեզում են աղիքների միկրոօրգանիզմները: Այն հիմնականում պարունակվում է կենդանական ծագման մթերքներում, հատկապես տավարի լյարդում:

Ցիանակոբալամինը կիրառվում է բժշկության, անասնաբուծության և թռչնաբուծության բնագավառներում: Արդյունաբերության մեջ ստանում են մանրէակենսաբանական սինթեզի եղանակով:

Վիտամին B12-ի անբավարարության կանխարգելման համար կարևոր նշանակություն ունեն լիարժեք` կենդանական ծագման մթերքներով հարուստ սնունդը, ճիճվային հիվանդությունների կանխումը և բուժումը, քանզի օրգանիզմում մակաբուծող որդերն օգտագործում են մեծ քանակությամբ ցիանակոբալամին, որի պատճառով էլ ճիճվային հիվանդությունները հաճախ ուղեկցվում են սակավարյունությամբ:



четверг, 30 августа 2012 г.

10 Հետաքրքիր  փաստեր ծխախոտի եվ ծխելու մասին



  1. Մեկ ծխախոտը ծխելու համար մարդը միջինում ծախսում է 5 րոպե իր կյանքից:
  2. Ծխախոտի մեջ շատ ժամանակ շաքար և կակաո են ավելացնում, սակայն շաքարային դիաբետով տառապող ծխողներից շատերը, կամ միգուցե բոլորը դրա մասին պարզապես չգիտեն...
  3. 2 հայտնի կովբոյները, որոնք նկարահանվել էին Marlboro ապրանքանիշի հայտնի գովազդային հոլովակի մեջ, մահացել են քաղցկեղից, որը առաջացել էր ծխելու հետևանքով:
  4. Երբ դուք թողնում եք ծխելը, 20 րոպե հետո ձեր օրգանիզմի արյան շրջանառությունը սկսում է կարգավորվել: 1 տարի անց, սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը նվազում է 50%-ով:
  5. Սիգարետը համարվում է ամենաառաջատար ապրանքը համաշխարհային շուկայում:
  6. "Նիկոտին" բառը կոչվել է Ժան Նիկոյի պատվին, որը Պորտուգալիայում Ֆրանսիայի դեսպանն էր: Հենց նա, 16-րդ դարի կեսերին ծխախոտը` որպես բուժիչ դեղորայք, իր հետ տարավ Ֆրանսիա:
  7. Ներկա ժամանակաշրջանում 5.5 տրիլիոնից ավելի սիգարետ է վաճառվում ամբողջ աշխարհում` տարվա կտրվածքով: Այն համարվում է պետությունների հիմնական եկամտի աղբյուրներից մեկը:
  8. Ծխելը, որը առաջացել է դեռևս հին ժամանակներից, հին Ամերիկայում և Եվրոպայում համարվել է "Սուրբ ծուխ" և օգտագործվել է իբրև հիվանդությունների բուժման և "չար ուժերի" վանման համար:
  9. Կա մի վարկած, որ սիգարետը ստեղծել է եվրոպացի մի եկեղեցական, որը Քրիստոֆոր Կոլոմբոսին ուղեկցել է դեպի Ամերիկայի ափերը:
  10. Բազմահազար քիմիական նյութերից` որոնք պարունակվում են ծխախոտի մեջ, 50-ը առաջացնում են քաղցկեղ հիվանդություն:

    Այնպես որ ծխելուց առաջ նախ մտածեք ձեր առողջության մասին....
10 Հետաքրքիր փաստ սուրճի մասին


  • Մեկ բաժակ Էքսպրեսսո տեսակի սուրճը ավելի քիչ կոֆեին է պարունակում, քան սովորական սև սուրճը:
  • Երբ Բեթհովենի սուրճ էր պատրաստում, իր համար անձամբ 60 սուրճի հատիկ էր առանձնացնում` ամեն բաժակ սուրճի համար:
  • Տեխնիկական տեսանկյունից եթե ասենք, ապա սուրճը դա մրգային հյութ է:
  • Մինչև 2004 թվականը կոֆեինը Համաշխարհային Օլիմպիական կոմիտեի սև ցուցակում էր` որպես արգելված ըմպելիք:
  • Սուրճը համարվում է աշխարհում երկրորդ ամենաշատ շրջանառվող  ապրանքը: Առաջինը նավթն է:
  • Հայտնի փիլիսոփա Վոլտերը ամեն օր 50-70 բաժակ սուրճ է ըմպել:
  • Պատմաբանները համարում են, որ հայտնի գրող Օնորե դե Բալզակը մահացել է` թունավորվելով կոֆեինից:
  • Համարվում է, որ Լուի 14-րդ թագավորը առաջինն է եղել, որ սուրճի հետ շաքար է օգտագործել: Դա եղել է 1715 թվականին:
  • Մեկ կիլոգրամ սուրճի հատիկներից 100 բաժակ սուրճ կստացվի:
  • 18-րդ դարում սուրճի բաժակի մեջ արևածաղկի յուղ էին ավելացնում` համ տալու համար:


  • 8 Հետաքրքիր փաստեր սննդի մասին
  • Մեծ  Բրիտանիայում տարեկան այնքան տապակած լոբի են ուտում, ինչքան ամբողջ աշխարհը այդ ընթացքում, դեռ մի բան էլ ավելին:
  • Իսկ Իրանում ալկոհոլային ըմպելիքները ամենաքիչն են օգտագործում:
  • Ամեն տարի Ֆրանսիայում 200 միլիոն գորտ են ուտում:
  • Գերմանիայում 1200 տեսակի նրբերշիկ են արտադրում:
  • Մեծ Բրիտանիայի ռեստորաններում ամեն վայրկյանը մեկ 8 տեսակի ձկնային ուտեստներ են մատուցվում:
  • Չինաստանում ամեն տարի 135 միլիոն տոննա բրինձ է սպառվում:
  • Ամենաշատ շաքարը սպառվում է Կուբայում:
  • Իսկ եգիպտացորենի սիրահարներ են իռլանդացիները, քանի որ ամենաշատ եգիպտացորենը սպառվում է հենց այնտեղ:

  • 10 Հետաքրքիր փաստեր մարդու մասին



  • Մեկ գիշերվա ընթացքում Դուք ամենաքիչը 7 տարբեր երազներ եք տեսնում:
  • Մեկ օրվա ընթացքում Ձեր արյունը անցնում է 19,312 կմ տարածություն:
  • Հաղորդագրությունը Ձեր ուղեղ հասնում է 360կմ/ժ արագությամբ:
  • Երբ Դուք փռշտում եք, մեկ վայրկյանով Ձեր օրգանիզմի բոլոր այդ պահին կատարվող գործողությունները կանգ են առնում:
  • Եթե մարդ ամբողջ կյանքի ընթացքում իր մազերը չկտրի, ապա մոտավորապես նրանց երկարությունը 725 կմ-ի կհասնի:
  • Դուք կապուտաչյա եք? ապա Դուք ավելի զգայուն եք ցավի նկատմամբ, քան նրանք, ովքեր կապուտաչյա չեն:
  • Միջին ժամանակը, որի ընթացքում մարդը քնում է 7 րոպե է:
  • Մարդու ուղեղի մեծ մասը բաղկացած է ջրից:
  • Ուղեղը նաև տարիքի ընթացքում փոքրանում է:
  • Օրգանիզմում գտնվող կալցիումի 99%-ը գտնվում է ատամներում:
  • 17-Հետաքրքիր փաստեր #1
    1. 1 աչքդ թարթելու ժամանակ շարժվում է 200 մկան:
    2. Աջլիկները միջինը 9 տարի երկար են ապրում ձախլիկներից:
    3. Ամեն օր ամերիկացիները միջինը 18 հեկտար պիցցա են ուտում:
    4. Եթե կարողանայիք կուտակել աչքերի թարթելը մեկ կյանքի ընթացքում, ապա1.2 տարի միայն մթություն կտեսնեինք:
    5.   Մարդու մարմնի քաշի 10 %-ը բաղկացած է բակտերիաներից:
    6. Մարդու մարմինը կարող է գործել առանց ուղեղի:
    7. Ամեն օր ստեղծվում են 100 միլիարդ արյան կարմիր գնդիկներ:
    8. Նյարդային ազդակները հաղորդվում են մոտ 400 կմ/ժ արագությամբ:
    9. Ժպիտի ընթացքում մենք շարժում ենք ամենաքիչը 30 մկան:
    10. Մեր արյունը 96558 կմ երկարությամբ ուղի է անցնում:
    11. Մեր թոքերը ամեն օր շնչում են գրեթե 2 միլիոն լիտր օդ, առանց նույնիսկ մտածելու:
    12. Մեր քիթը մեր սեփական օդակարգավորիչ համակարգն է. այն տաքացնում է սառը օդը, սառեցնում տաք օդը և մաքրում փոշին:
    13. Համարվում է, որ անհատն իր ամբողջ կյանքի ընթացքում շնչում է գրեթե 29030 կգ փոշի:
    14. Թոքերի մակերեսը հավասար է թենիսի կորտերի մակերեսին:
    15. Մարդու մարմնում եղած ածխաջուրը բավական է 9000 արճիճի մատիտ լցնելու համար:
    16. Մարդու մաշկի 3 սմ քառակուսին պարունակում է 625 քրտնագեղձ:
    17. Երբ դու ամաչում ես, քո ստամոքսի պատերը նույնպես կարմրում են: