пятница, 31 августа 2012 г.

Ատամներ

Գեղեցիկ եվ առողջ լնդերի գաղտնիքները


Կարիես, լնդերի արյունահոսություն, բերանից տհաճ հոտ, բորբոքում եւ ցավ, ատամների շարժունություն: Սրանք են բերանի խոռոչի հիվանդությունները, որոնք որեւէ կապ չունեն ժառանգականության կամ գենետիկայի հետ: Ժառանգականությունը որոշում է միայն ատամի եւ լնդերի կառուցվածքը: Ատամների առողջությունը մշտապես կապված է եղել բերանի խոռոչի հիգիենայի հետ, որը կարիեսի կանխարգելման հիմնական միջոցն է: Առաջին ատամի փոշիները պատրաստվել են հին Եգիպտոսում 5000-3000 մ.թ.ա., մածուկները` XVIII դարի վերջում` Եվրոպայում:

Քաղցրավենիքը վնասակար բակտերիաների համար հանդիսանում է հիմնական սննդի միջոց, որոնց բազմացումը բերում է կարիեսի ու լնդախտի: Մնացորդները մնում են ատամների վրա եւ ապահովում են բակտերիաների զարգացման համար բարենպաստ միջավայր, որը քայքայում է ատամներն ու լնդերը: Բակտերիաները արագ բազմանում եւ առաջացնում են ատամնափառ` անջատելով մեծ քանակությամբ թթուներ եւ թույներ: Եթե ատամնափառը չմաքրվի, դրանք ակտիվորեն կբազմանան: Չհետեւելու արդյունքում փառը դառնում է ավելի հաստ եւ պինդ` առաջացնելով հասուն ատամնափառ: Թթուն դանդաղ սկսում է լուծել էմալը փառի հպման տեղում: Այսպես է սկսվում կարիեսը` ատամի կարծր հյուսվածքների քայքայումը, որը բերում է խոռոչի առաջացմանը: Կարիեսի չբուժման դեպքում վնասակար բակտերիաները արագորեն քայքայում են կարծր հյուսվածքները եւ ներթափանցում ատամի կակղանը: Զարգանում է պուլպիտ (կակղանի բորբոքում): Ախտահարված կակղանի միջոցով նրանք կարող են ներթափանցել պերիոդոնտ եւ առաջացնել դրա բորբոքումը (պերիոդոնտիտ), որի բուժումը բավականին լուրջ եւ բարդ խնդիր է: Բացի այդ, բակտերիաները եւ դրանց տոքսինները կարող են անցնել արյունատար անոթներով եւ զարգացնել այս կամ այն քրոնիկ հիվանդությունները: Նշված յուրաքանչյուր ախտանիշի դեպքում անհրաժեշտ է դիմել ատամնաբույժի. 1. լնդերը սկսում են արյունահոսել լվանալուց կամ կերակուր ընդունելուց, 2. կարմրած, այտուցված, ձգված լնդեր, 3. լինդը հեռանում է ատամից, 4. թարախի առկայություն լինդը սեղմելիս, 5. կայուն տհաճ հոտ բերանից։ 

Տհաճ հոտ 

Լնդերի բորբոքային հիվանդությունների ժամանակ բակտերիաները ակտիվ բազմանում են լնդերի տակ, քայքայելով սննդի մնացորդները, արյունը, որը բերում է տհաճ հոտի առաջացմանը: Բացի լնդերից, մանրէները կուտակվում են նաեւ լեզվի հիմքում: Այդ իսկ պատճառով հիգիենան պետք է պահպանել` մաքրելով ինչպես նաեւ լեզվի ողջ մակերեսը: Տհաճ հոտը ավելի ցայտուն է առավոտյան, քանի որ գիշերը դադարում է թքարտադրությունը եւ թուլանում է բնական պաշտպանությունը մանրէներից: Այնպես որ, երեկոյան ատամները հարկավոր է լվանալ ավելի ջանասիրաբար: 

Комментариев нет:

Отправить комментарий